Ռուսաստանը պատրաստ է զարգացնել փոխշահավետ համագործակցությունը Վրաստանի հետ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է զարգացնել Վրաստանի հետ առողջ պրագմատիկ գործակցությունը, որտեղ դա շահավետ է երկու կողմերի համար: Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը:

«Մենք մնում ենք Վրաստանի հետ առողջ պրագմատիկ գործակցության զարգացման դիրքում այնտեղ, որտեղ դա շահավետ է երկու կողմի համար, և պատրաստ ենք ընթանալու Թբիլիսիի հետ երկկողմ կարգավորման ուղով: Այնպես որ, ընդհանուր առմամբ, խնդիրն այն է, որ Թբիլիսին կողմնորոշվի իր հետագա գործողությունների հարցում», – ասել է նա:

2025 թ. ապրիլին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Անթալիայի դիվանագիտական համաժողովում հայտարարել է, որ հանրապետությունը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած գոյություն ունեցող տարածքային հարցերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031