«Հանքարդյունաբերության ոլորտը վերջին 10 տարիների ընթացքում էականորեն փոխվել է, ինչպես գիտեք, արհեստական բանականության զարգացման համատեքստում էական նշանակություն են ձեռք բերել հազվադեպ միներալները»:
«Կարծում եմ՝ նախագահ Թրամփն իր ելույթում արդեն պատասխանել է հարցին, որովհետև ինքնիշխանությունն ի՞նչ է, այն է, որ երկիրն իր ինստիտուտներով գործում է լիարժեք ու ամբողջական»,- այս մասին ԱՄՆ-ում իր ասուլիսի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրատվամիջոցների՝ նախապես իրեն ուղղված հարցերից մեկին։ Հարցը վերաբերում էր նրան, թե Նախիջևանով դեպի Ադրբեջան գնացող բեռների մաքսային հսկողությունն արդյո՞ք իրականացվելու է հայկական կողմից, եթե ոչ, ապա ո՞ւմ կողմից է իրականացվելու այդ ծառայությունը։