«Ռուսաստանը Հարավային Կովկասում այս փուլում շեշտը կդնի տնտեսական համագործակցության վրա, կորպորացիաները կփորձեն դիրքավորվել նոր ձևավորվող դասավորություններում»,- այս մասին 168TV-ի «Դիպլոմատ» հաղորդման ընթացքում ասաց ռուս վերլուծաբան Անդրեյ Արեշևը՝ անդրադառնալով Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպման արդյունքներին:
«Մարդ պիտի առնվազն անմեղսունակ լինի, 16-րդ հարկից գլխին «կիրպիչ» ընկած լինի, որպեսզի ասի, թե այդ հատվածի վերահսկողությունը Հայաստանն է անելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Ջամալյանը՝ խոսելով Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի, Նիկոլ Փաշինյանի և Ալիևի ստորագրած փաստաթղթի և դրա վտանգավոր հետևանքների մասին։
«Կարծում եմ՝ նախագահ Թրամփն իր ելույթում արդեն պատասխանել է հարցին, որովհետև ինքնիշխանությունն ի՞նչ է, այն է, որ երկիրն իր ինստիտուտներով գործում է լիարժեք ու ամբողջական»,- այս մասին ԱՄՆ-ում իր ասուլիսի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրատվամիջոցների՝ նախապես իրեն ուղղված հարցերից մեկին։ Հարցը վերաբերում էր նրան, թե Նախիջևանով դեպի Ադրբեջան գնացող բեռների մաքսային հսկողությունն արդյո՞ք իրականացվելու է հայկական կողմից, եթե ոչ, ապա ո՞ւմ կողմից է իրականացվելու այդ ծառայությունը։
«Իսկ խոչընդոտը հետևյալն է՝ եկեք պատկերացնենք այսպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանի քաղաքացին, անունը պայմանական ասենք՝ Ալի Մուսաբեկովն իր անձնագրով գալիս է Կոռնիձորի կամրջի մոտ, ասում է՝ գիտե՞ք ինչ, ես, օրինակ, ուզում եմ գնալ Նախիջևան, ես հարգում եմ Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը, պատրաստ եմ վճարումներ անել, ինչ որ սահմանված է, անձնագրային ու մաքսային հսկողություն անցնեմ։ Բայց մենք ասում ենք՝ ոչ, մենք թույլ չենք տալիս, սա է խոչընդոտը։
«Ժամանակի ընթացքում Ադրբեջանն այնտեղ ենթակառուցվածքներ կստեղծի, խողովակաշարեր կանցկացնի, հազար ու մի բան կանի, որի արդյունքում մենք կկորցնենք մեր հայրենիքի մի հատվածը։ Իսկ դրա կորստով կորցնում ենք Հայաստանը»:
«Այս մարդիկ իջեցրեցին Արցախի նշաձողը, Արցախը չկա, հիմա իջեցնում են Սյունիքի նշաձողը։ Ինչ վերաբերում է այդ մասնավոր պահնորդական կազմակերպությանը, ապա, եթե ադրբեջանական կողմում ևս կանգնեն այդ ընկերության պահնորդները, ապա դա նշանակում է, որ Ադրբեջանը պատասխանատվություն է ստանձնում Սյունիքի վերաբերյալ»։