ՀԱՄԱՍ-ը նույնպես հայտարարել է, որ այս որոշումը «դրական քայլ է ճիշտ ուղղությամբ»
Կոնգրեսական Շնայդերը ներկայացնում է Իլինոյ նահանգը, 2025թ.-ի հունվարի 3-ից ղեկավարում է Նոր դեմոկրատների կոալիցիան։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Այսօր Սյունիքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ Դավիթ Բեկ գյուղում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել` համածառայակցի հետ ունեցած միջադեպի արդյունքում։
Իտալիայում բնակարանային գողություն կատարելու մեղադրանքով Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Գուսմանն օրերս մասնակցել էր օկուպացված Ստեփանակերտում Ալիևի մասնակցությամբ կայացած Գլոբալ մեդիա ֆորումին և գովեստի խոսքեր էր հնչեցրել Ադրբեջանի նախագահի հասցեին:
«Մի բուժեք չարիքը չարիքով, մի ջանացեք այդ կործանարար ասպարեզում միմյանց գերազանցել: Վիրավորե՞լ է քեզ բարկացած մեկը, կանգնեցրու չարիքը լռությամբ: Թշնամուն մի՛ դարձրու քեզ ուսուցիչ, մի՛ ձգտիր այն բանին, ինչն ատելի է քեզ համար: Մի՛ դարձիր բարկացածի համար՝ որպես հայելի՝ քեզ վրա ի ցույց դնելով նրա պատկերը»,- ասել է Ս. Բարսեղ Կեսարացին: Իսկ Ս. Հովհաննես Սանդուղքը հորդորում է, որ հիշաչարության թարախից ազատվելու համար բավական չէ վիրավորողի համար աղոթելը, կամ չարի փոխարեն նրան բարիք անելը, կամ ճաշկերույթին հրավիրելը, այլ, երբ լսես, որ նա ընկել է հոգևոր և մարմնավոր փորձության մեջ, հոգա նրա համար, ինչպես ինքդ քո վրա՝ արցունքներ հեղելով:
Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը հայտարարել է, որ երկրում ծնելիության ցուցանիշը պատմական անկում է ապրում:
Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։
Մինչ ուժգնությամբ ընթացող տեղեկատվական-քարոզչական պատերազմում սպառնալիքները ռուսական կողմից հասել են արհեստածին Ադրբեջանին «Օրեշնիկ» հրթիռով հարվածելու մակարդակի, իսկ Բաքվի քարոզչամեքենան արդեն խոսում է Խաչմասում (Խաչմազ) ՆԱՏՕ-ի ռազմակայան տեղադրելուց, իրականության մեջ Բաքվի բարբարոսական վարչախումբը կրում է զգալի վնասներ։
Իշխանության քարոզչական ուղղություններից մեկն այն է, թե իբր Արբիտրաժային ինստիտուտի այդ որոշման չկատարումը տեղի է ունենում հանուն ՀՀ ինքնիշխանության։
Այսօր՝ շուրջ 120 տարի անց, մենք կրկին կանգնած ենք անկեղծության համատարած բացակայության խնդրի առաջ՝ արդեն ունենալով պետություն, որի կորուստն այս պահին ավելի քան հավանական է թվում։ Որովհետև, ինչպես անցած դարասկզբին, այնպես էլ ու առավել ևս այսօր՝ անկեղծ չենք և անհատապես ու հավաքականորեն, իրարից ու բոլորից ավելի, ատում ենք ճշմարտությունը։
Թուրքիայում կրիպտոարժույթների նկատմամբ հետաքրքրությունն աճում է մեծ արագությամբ։ «Կենտրոնական գրանցման կազմակերպության» տվյալներով՝ օգտագործվող կրիպտո ակտիվ ունեցողների թիվը հասել է 10.5 միլիոնի, մինչդեռ Բորսայում Ստամբուլի ակտիվ ներդրողների թիվը կազմում է ընդամենը 5.6 միլիոն։
Հայաստանում երեխաների շրջանում դիտվում է գերքաշության ցուցանիշի աճի միտում, այդ պատճառով վերանայվել է նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նորմատիվը` բարելավելով երեխաների համար սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը: Այդ մասին այսօր հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։ Նախարարությունից նշում են, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: «Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում […]
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ գողության մեղադրանքով ձերբակալվել է Անվտանգության ոստիկանության վարչության ավիացիոն անվտանգության բաժնի տեսուչը։ Տեսուչը կալանավորվել է դատավորի որոշման հիման վրա։
Քրեական ոստիկանները պարզում են մահացածի ինքնությունը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ազատություն» կուսակցության նախագահ, «Միասին» շարժման համահիմնադիր, ՀՀ նախկին վարչապետ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Բագրատյանն է։
Պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 31-ին։ Երկու խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 21։00-ին։
«Ունենք փաստեր, որ մեր տղաները բռնի անհետ կորած են, որովհետև անհետ կորածը կարող է և տարիներով չբացահայտվի, բայց Աստված ոչ անի, ուզում եմ՝ բոլորն էլ տուն վերադառնան, մենք այդ ցավն ապրում ենք, գիտենք՝ ինչ բան է դա։ Բայց բռնի անհետացածների գործերը բոլորովին այլ են, դրա համար էլ գործը այդ ատյաններում չի սառում, մշտապես քննվում է»,- ընդգծեց Հռիփսիմե Հակոբյանը։
Նշված ժամանակահատվածում երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան խաչմերուկը:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի ավարտի մասին ցանկացած խոսակցություն պարզապես պատրանք է՝ ընդգծելով, որ դրա շուրջ բանակցությունները պետք է վարվեն բոլորի համար շահավետ սկզբունքով։
Թուրքիայի կենտրոնական բանկի (ԿԲ) դրամավարկային քաղաքականության խորհրդի որոշմամբ՝ մեկ շաբաթյա ռեպո աճուրդի տոկոսադրույքը նվազեցվել է 46%-ից մինչև 43%։
«Ամեն շաբաթ մի նոր նյութ են հյուսում, և սա էլ է խաղի մասին. եթե ամեն շաբաթ կարող ես շեղել ժողովրդին՝ բուն վտանգից, ի վերջո հաջողում ես: Մեր աչքի առջև խոսվում է «Զանգեզուրի միջանցք» կոչվածի մասին, կարծես արդեն ծրագիրը կա և պետք է նույնիսկ գործադրվի: Այսօր Սամվել Կարապետյանին է ձերբակալում, վաղը Եկեղեցու վերաբերյալ է հայտարարություն անում, որ՝ պետք է գնանք և հեռացնենք Վեհափառին, ամուսնացյալ քահանայի տեղապահ նշանակենք, ի՞նչ սև զավեշտ է սա: Նպատակը ժողովրդի հոգևոր, բարոյական, ազգային արժեհամակարգը ոչնչացնելն է»:
Քոչվորները դարձան կայսրություն, մենք կայսրությունից՝ քոչվոր.Նադիր շահը ոտաբոբիկ է մտել մեր տաճարներ
Արցախի Հանրապետության նորանշանակ պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը 168․am-ի հետ զրուցում նշեց՝ հավաքական մեծ վերադարձի համար անհրաժեշտ է միասնական, հետևողական և համառ պայքար։
Յոթանասունմեկ տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել ամերիկացի հայտնի դերասան, հեռուստահաղորդավար և ըմբիշ Հալք Հոգանը։ Այս մասին հայտնում է TMZ Sports-ը։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Թբիլիսիի «Ինգորոկղվա» կլինիկայի աշխատակցի վրա հարձակվելու համար ձերբակալվել է մեկ անձ։
«Նա կիրակի օրը ժողովրդին կարող է տանել Եկեղեցու բակում ուղղակի բախման՝ Վեհարանում տեղապահ նշանակելու հարցում իր պլանավորած տակտիկական քայլերն իրականացնելու համար»,- շարունակեց Անանյանը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ: