Բաժիններ՝

Գյումրիում կիսակառույց շինության մոտ հայտնաբերվել է ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի 24-ամյա զինծառայողի մարմինը

Այսօր՝ հուլիսի 24-ին ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի Բուլվարային 1-ին նրբանցքում՝ կիսակառույց շինության հարևանությամբ դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Քրեական ոստիկանները և պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի՝ ձեռքի հատվածները սուր-կտրող առարկայով կտրած վիճակում։

Պարեկները սահմանազատել են տարածքը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը ծառայում էր ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել նաև նշված ռազմաբազայի ծառայողները և, հնարավոր է, քննությունն իրականացնեն նշված ռազմաբազայի քննիչները։

Քրեական ոստիկանները պարզում են մահացածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը ՌԴ քաղաքացի, 24-ամյա Անտոնենկո Կ․-ն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031