Մակունցն ու կոնգրեսական Շնայդերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների և ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները

Հուլիսի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Բրեդ Շնայդերի հետ (Դեմոկրատ)։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Կոնգրեսական Շնայդերը ներկայացնում է Իլինոյ նահանգը, 2025թ.-ի հունվարի 3-ից ղեկավարում է Նոր դեմոկրատների կոալիցիան։

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների և ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին Հարավային Կովկասում և հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031