Թուրքիայի ԿԲ-ն նվազեցրել է ռեպո աճուրդի տոկոսադրույքը

Թուրքիայի կենտրոնական բանկի (ԿԲ) դրամավարկային քաղաքականության խորհրդի որոշմամբ՝ մեկ շաբաթյա ռեպո աճուրդի տոկոսադրույքը նվազեցվել է 46%-ից մինչև 43%։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ռեպո – (repo, այսինքն՝ repurchase agreement-վերագնումի պայմանագիր) ֆինանսական գործարքի մի ձև է, երբ մեկը վաճառում է արժեթղթեր (օրինակ՝ պետական պարտատոմսեր) և պայմանավորվում է, որ որոշ ժամանակ անց դրանք հետ կգնվի՝ բարձր գնով։

Բացի այդ, գիշերային փոխառության տոկոսադրույքը կրճատվել է 49%-ից 46%, իսկ գիշերային վարկ վերցնելու տոկոսադրույքը՝ 44.5%-ից 41.5%։

ԿԲ-ն հայտարարում է, որ սեղմ դրամավարկային քաղաքականությունը կշարունակվի մինչև գների կայունանալը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031