Բաժիններ՝

Թուրքերը նախընտրում են կրիպտո ներդրումները

Թուրքիայում կրիպտոարժույթների նկատմամբ հետաքրքրությունն աճում է մեծ արագությամբ։ «Կենտրոնական գրանցման կազմակերպության» տվյալներով՝ օգտագործվող կրիպտո ակտիվ ունեցողների թիվը հասել է 10.5 միլիոնի, մինչդեռ Բորսայում Ստամբուլի ակտիվ ներդրողների թիվը կազմում է ընդամենը 5.6 միլիոն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Տնտեսագետ Իրիս Ջիբրեն ընդգծում է, որ այս տվյալները վկայում են թուրք ներդրողի փոփոխված վարքագծի մասին։

Բարձր գնաճի, արժեզրկման ու տնտեսական անորոշության պայմաններում թուրքերը նախընտրում են բարձր ռիսկով, սակայն հնարավոր բարձր եկամուտ ապահովող կրիպտոաշխարհը։

Նշենք, որ այժմ Թուրքիայում կա ընդհանուր առմամբ 22 մլն կրիպտո հաշիվ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031