Բաժիններ՝

Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները 3 հիմնական անվանակարգերում

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրան» ստացավ Իգոր Բեզինովիչի «Ֆիումե կամ մա՛հ» ֆիլմը, «Արծաթե ծիրանի» արժանացավ Տատո Կոթեթիշվիլիի «Սուրբ էլեկտրականություն» կինոնկարը, հատուկ հիշատակման արժանացավ Օլհա Ժուրբայի «Դանդաղ այրվող հողի երգեր» ֆիլմը։

Տարածաշրջանային մրցույթ անվանակարգում «Ոսկե ծիրան» մրցանակը ստացավ Սեպիդե Ֆարսիի «Սիրտդ ձեռքդ առ ու քայլիր» ֆիլմը, «Արծաթե ծիրանի» արժանացավ Սայիդ Նուրիի « Թեհրան. անավարտ պատմություն» ֆիլմը, հատուկ մրցանակի` Զարդաշտ Ահմեդի «Տիգրիս գետի առյուծները» ֆիլմը։

«Ծիրանի կորիզ» կարճամետրաժ ֆիլմեր անվանակարգում «Ոսկե ծիրանը» ստացավ Գոռ Առուշանյանի «Մայրենիք» ֆիլմը, «Արծաթե ծիրանը» Զակ Դեմիրճյանի «Oձի ապուր» ֆիլմը, իսկ հատուկ մրցանակը Արեգ Ազատյանի «Աշխարհը մերն ա» ֆիլմը։
Փառատոնը բացվել է իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» ֆիլմով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031