Ռուսական որոշ աղբյուրներ արդեն արձագանքել են Ալիևի՝ ռուսական կոորդինատներից հրաժարվելու որոշմանը՝ նշելով. «Ադրբեջանը որոշել է «ապրել» միջազգայի կոորդինատների համակարգի համաձայն, որքան հեռու դրանցով կարող է գնալ»:
Իսկ Ադրբեջանի ցանկության մասով, թե ում ներկայությունն է նրան ձեռնտու միջանցքային տրամաբանության մեջ, փորձագետի դիտարկմամբ, Ադրբեջանին ո’չ ռուսի մասնակցությունն է պետք, ո’չ էլ խոշոր հաշվով Թուրքիայի, չնայած այն, որ Ռուբեն Ռուբինյանն Աբու Դաբիում էր, ուրեմն` Թուրքիայի շահերը ևս հաշվի են առնելու։
Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն հայտնել են, թե Աբու Դաբիում ինչ են քննարկել Ալիևը և Փաշինյանը մոտ 5 ժամ տևած հանդիպման ընթացքում, որը մեկ անգամ կարճ ընդմիջվել է:
«Մարդիկ ՔՊ-ական իշխանությանը տեսնել չեն ուզում. այն տեղեկությունները, որոնք մենք ստանում ենք, օրինակ, Գյումրիից, շատ ավելին են ասում, քան այս թվերը. ժողովուրդը չի ուզում ՔՊ-ի անունը լսել»,- ասաց Մինասյանը՝նշելով՝ իրականում ՔՊ-ի վականիշը շատ ավելի ցածր է։
«Խնդիրը Հարավային Կովկասում ընթացող գործընթացներն են և Վրաստանում Արևմուտքի տապալումը, ինչից հետո նույն Արևմուտքի համար անհրաժեշտ է Հարավային Կովկասում Վրաստանի փոխարեն ունենալ նոր հակառուսական գոտի՝ Հայաստան»,-ասաց Մինասյանը։
«Այս պայմաններում է, որ հակառակորդը պարտադրելու է Հայաստանին ճնշումներ՝ շարունակելով Հայաստանից տարածքներ պոկելու քաղաքականությունը։ Իհարկե, Փաշինյանը փորձում է խաղաղության քողի ներքո հասնել նրան, որ ադրբեջանական զորքը դուրս գա Հայաստանից, բայց Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները խոսում են այն մասին, որ խաղաղության գործընթացը խաբկանք է, իսկ սահմանագծման և սահմանազատման անվան տակ Ադրբեջանը կտիրանա ՀՀ այն տարածքներին, որոնք ուզում է»,- ասաց նա։