Փաշինյանը հանձնում է Զանգեզուրի միջանցքը․ Իսակ Հունանեսյան

Մինչ Ռուսաստանը պատերազմի մեջ է Ուկրաինայի հետ, և Իրանը բուժում է իր վերքերը Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից հետո, Հայաստանի կառավարությունը նոր քայլերի է դիմում։

Փաշինյանը Թուրքիա էր մեկնել Իրանի դեմ պատերազմի կիզակետում, որը համընկավ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի դեմ բանավոր հարձակումների հետ։

Փաշինյանի և Էրդողանի հանդիպման մասին հաղորդագրությունները վկայում են, որ Էրդողանը կրկին Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը պայմանավորել է Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքելով և Ալիևի բոլոր պահանջներն ընդունելով։

Պահանջներ, ինչպիսին են Փաշինյանի պայքարը հայ ազգայնականների դեմ, այսպես կոչված՝ ադրբեջանցիների վերադարձը Հայաստան և, այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի նվիրատվությունը։

Մյուս կողմից, ստացված տեղեկությունների համաձայն, Փաշինյանի կառավարության անդամները կարծում են, որ Իրանն այս պահին թուլացել է, և որ ԻՀՊԿ բարձրաստիճան հրամանատարների մեծ մասը նահատակվել է, և որ եթե Զանգեզուրի միջանցքը հանձնվի, Իրանը չի կարողանա միջամտել։

Փաշինյանը վերադարձավ Երևան, և տեղի ունեցան շատ կոնկրետ իրադարձություններ։

Փաշինյանը խաղը սկսեց մի շարք կանխարգելիչ հարձակումներով բոլոր այն ազգային խմբերի և հաստատությունների վրա, որոնք կարող էին խոչընդոտել այս ծրագրին, կազմակերպեց զանգվածային ձերբակալություններ և նույնիսկ, զարմանալիորեն, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին դատապարտեց երկու ամսվա ազատազրկման՝ կեղծ մեղադրանքներով։

Այս համատեքստում պետք է գնահատել Փաշինյանի հայտարարությունները Ստամբուլում հայերի հետ հանդիպման ժամանակ․ նա ասել է․

«Ի՞նչ խնդիր կա, որ Թուրքիան Կենտրոնական Ասիային կապվի Հայաստանի միջոցով»։

Իսակ Հունանեսյան 

Կովկասի և Թուրքիայի հարցերով հետազոտող Ամբողջական

yerkir.am

Տեսանյութեր

Լրահոս