Գինեկոլոգին էլ գործի դրեցին

Բժիշկ, գինեկոլոգ, հանրային գործիչ Վահան Վարդապետյանին էլ խառնեցին սեռաքաղաքական իրենց խաղերին:

Երկար տարիներ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները, ամեն տառն ու բառը հոտնկայս լսող Վահան Վարդապետյանը, նույն ինքը՝ ՀՀ ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանի կեսրայրի՝ Երևանի նախկին փոխքաղաքապետ Վարդան Վարդապետյանի եղբայրը, մեկ օր առաջ Նիկոլ Փաշինյանի կնոջ «Իմ քայլը» հիմնադրամի կազմակերպած հերթական մի տնազ-ժողովի էր մասնակցում:

Կարդացեք նաև

Այսօր արդեն հրահանգ կամ գուցե հորդոր իջավ՝ ֆեյսբուքում մի ստատուս գրի: Ու գրեց: Իհարկե, այս գինեկոլոգ-բժշկին արժե առանձնակի անդրադառնալ՝ ժողովի մասնակից որոշների հետ միասին, բայց հիմա ներկայացնենք նրա ֆեյսբուքյան ստատուսը.
«Կեցցե անկախ Հայաստանի Հանրապետությունը
Մշտապես քննադատել եմ իշխանությանը՝ անհրաժեշտ հետևողականություն չցուցաբերելու համար Սահմանադրական կարգը խախտելու, ինքնիշխանության և անկախ պետականության դեմ ուղղված գործողություններ իրականացնելու դեպքերում։

Այսօր հայտնվել ենք հիբրիդային պատերազմի կիզակետում, 5֊րդ շարասյունն իր ողջ կազմով՝ հոգևոր ու աշխարհիկ, ահել ու ջահել, կուսակցական ու պատգամավորական, նախագահական նախկիններ, մի խոսքով, ռսահպատակ քո ծեր ու ստահակներ հայտարարել են համընդհանուր մոբիլիզացիա և մղում են կատաղի պայքար՝ վիժեցնելու գաղութացման դեմ մեր պայքարը։

Հոգևոր, մշակութային և ազգային ինքնամաքրման ու վերելքի համար հրատապ պահանջվում է Սուրբ եկեղեցին մաքրել սրբապիղծ, անբարո, պետականության դեմ «մարտնչող» գործակալ-ստահակներից։

Չփորձեք ձեզանից եկեղեցին փրկելու և մաքրելու պայքարը կոչել պայքար եկեղեցու դեմ։ Վաղուց ի վեր մեր կողմից անընդունելի, Աստծո կողմից նզովված ու կարգալուծված տարրեր եք դուք, որ օր առաջ պետք է ինքնակամ հեռանաք և մաքրեք եկեղեցին ձեզանից։
Ահաբեկիչ, այլասերված ստահակներին Սուրբ և Սրբազան կոչելը պարզապես սրբապղծություն է։

Պահանջում եմ խստագույնս դատապարտել և պատժել ահաբեկչության մտահղացման ու կազմակերպման աջակից, մասնակից ու նպաստող յուրաքանչյուրին, հոկտեմբերի 27 տեսած հասարակությունը և իշխանությունը իրավունք չունի հանդուրժող, փափուկ կեցվածք ընդունել։

Կեցցե անկախ Հայաստանի Հանրապետությունը
Կեցցեն մեր իրավապահմար մինները»,-գրել է Վարդապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս