Իրանում ապրող հայերի նկատմամբ այդ երկրի իշխանությունները մշտապես ունեցել են մեծ հարգանք, իրանցիների նկատմամբ Հայաստանում պետք է անհրաժեշտ վերաբերմունք դրսևորել. Տիգրան Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իրան-Իսրայել հակամարտության սրման փուլում քննարկումների առարկա է դարձել նաև Իրանից Հայաստան մարդկանց ներհոսքի թեման` մարդկանց փոխադրումներից մինչև անվտանգություն:

Մարդկանց հոսքերի կառավարումը ենթադրում է անվտանգության ֆիլտրերի անցկացումից մինչև հումանիտար բնույթի խնդիրների կարգավորումներ:

Թեև որոշ խմբերի համար Հայաստանը զուտ տարանցիկ երկիր է` Իրանից երրորդ երկրներ գնալու համար, բայց կլինեն մեծ թվով անձինք, ովքեր ժամանակավոր կմնան ՀՀ-ում մինչև Իրանի շուրջ իրավիճակը լիցքաթափվի:

Իրանում ապրող հայերի նկատմամբ այդ երկրի իշխանությունները մշտապես ունեցել են մեծ հարգանք, Իրանը մեր բարեկամ երկիրն է և իրանցիների նկատմամբ Հայաստանում պետք է անհրաժեշտ վերաբերմունք դրսևորել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30