Բաժիններ՝

Պաղեստինի հարցով ՄԱԿ-ի համաժողովը հետաձգվել է

Մերձավոր Արևելքին նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովը, որը պետք է մեկնարկեր հունիսի 17-ին Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում, հետաձգվել է տարածաշրջանում լարվածության սրման պատճառով։

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին կազմակերպիչները հայտնել են մամուլի հաղորդագրությամբ։

«Մենք խորապես մտահոգված ենք Մերձավոր Արևելքում վերջին իրադարձություններով և տարածաշրջանում աճող լարվածությամբ և ստիպված ենք այդ կապակցությամբ հայտարարել, որ ժամանակավորապես դադարեցնում ենք Պաղեստինի հարցի խաղաղ լուծմանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովի կազմակերպման աշխատանքները»,-ասվում է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության տարածված հայտարարության մեջ։ Կազմակերպիչներն ընդգծել են, որ համաժողովի շրջանակում նախատեսված կլոր սեղանները կանցկացվեն մոտ ապագայում։

Համաժողովի նախագահներն ու համանախագահները նշել են, որ բարձր մակարդակի հանդիպման հրավիրման մասին կհայտարարեն առաջին իսկ հնարավորության դեպքում, սակայն դեռևս մոտավոր ամսաթիվ չեն նշել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս