Էրդողանի փեսան համագործակցում է Իսրայելին զենք մատակարարող ընկերության հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարին պատկանող «Baykar» ընկերությունը համագործակցության պայմանագիր է ստորագրել իտալական «Leonardo» ընկերության հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Վերջինս հայտնի է Իսրայելի համար զենք և ռազմական տեխնոլոգիաների մատակարարմամբ, ինչի պատճառով հաճախ բողոքի է ենթարկվում մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունների կողմից:

Պայմանագիրը ստորագրվել է Փարիզում ընթացող ավիացիոն ցուցահանդեսի ժամանակ «Baykar» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սելչուք Բայրաքթարի և «Leonardo»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռոբերտո Չինգոլանիի միջև: «LBA Systems» անունով նոր համատեղ ձեռնարկությունը կտեղակայվի Իտալիայում, սակայն արտադրությունը կիրականացվի երկու երկրներում էլ:

Սելչուք Բայրաքթարը հայտարարել է, որ այս գործընկերությունը պարզապես տեխնիկական համագործակցություն չէ, այլ նաև «Բայքար» ընկերության գլոբալ տեսլականի մաս է կազմում:

Նախագահ Էրդողանի փեսային պատկանող ռազմարդյունաբերական ընկերության համագործակցությունը Իսրայելի հետ սերտ կապեր ունեցող ընկերության հետ թուրք հասարակության մեջ բողոքի մեծ ալիք է բարձրացրել։

Տեսանյութեր

Լրահոս