
Ի՞նչ կփոխեն Երևանում Skyline երկնաքերերը

«Ռենշին» ընկերության նոր նախագիծը՝ Skyline-ը, հավակնում է լինել անշարժ գույքի ոլորտի ամենահավակնոտ նախագիծը։ Ընկերությունից տեղեկացնում են, որ, ըստ նախագծի, Օրբելի-Բաղրամյան խաչմերուկի մոտ կառուցվող «քաղաք՝ քաղաքում» կոնցեպտով համալիրը լիովին նոր մոտեցում է՝ բոլոր իմաստներով։
Նախ, թաղամասը կառուցվում է նյույորքյան ոճով։ Տարածքի պլանավորումն ու լանդշաֆտ դիզայնի հեղինակը Նյու Յորքի հանրաճանաչ Laguarda Low ստուդիան է։ Խելամիտ պլանավորման արդյունքում՝ փոքր տարածքի վրա ներառվել են քաղաքային բոլոր ենթակառուցվածքները։ Այստեղ առկա են կանաչապատ տարածքներ, քովորքինգներ, կոնֆերանս սրահներ, սպորտային և ժամանցային կենտրոններ, կրթական կենտրոններ, ռեստորաններ, բարեր և բազմաթիվ այլ հաստատություններ։
Թաղամասի ամենատպավորիչ հատվածն, իհարկե, լինելու են Երևանի համար անսովոր 35 հարկանի 5 երկնաքերերը։ Այս բարձրահարակ շենքերի բացառիկ սեյսմակայունությունը ապահովելու է միջազգային Arup ընկերությունը, որը պատասխանատու է եղել նաև Չինաստանի, Ճապոնիայի, Սինգապուրի, Միացյալ Թագավորության, Լեհաստանի և մի շարք այլ երկրների ամենաբարձրահարկ շենքերի ինժեներիայի, կրող կառույցների, նաև դրանց սեյսմակայունության համար։
Նույնքան տպավորիչ է նաև բնակարանաների ներքին պլանավորումն ու հարդարումը, որի համար ևս միջազգային հեղինակավոր ընկերություն է ընտրվել՝ դրա համար հայտարարված միջազգային մրցույթում։ 1508 London-ի մասնագետները պնդում են, որ Skyline թաղամասում նորարարությունը դառնալու է առօրյայի անբաժան մասը։ Այս բնակարաններում յուրաքանչյուր քառակուսի մետր նախագծված է՝ ապահովելու տարածքի առավելագույն հարմարավետությունը և ֆունկցիոնալությունը։ Ավելին՝ բնակարանները շահագործման են հանձնվելու բարձրակարգ վերանորոգմամբ՝ ներառյալ սանհանգույցների հարդարումն ու կահավորումը և ներկառուցված խոհանոցային գույքը, ինչը բնակիչներին կազատի վերանորոգման քաշքշուքներից։
Նման ոճային և ամեն ինչ մտածված թաղամասը Երևանում բոլորովին նոր կյանքի որակ ու ապրելակերպ է բերում։
Հարմարավետ ապրելակերպից բացի՝ Skyline-ը շահավետ տարբերակ է նաև ներդրումների համար։ Կանխատեսվում է, որ Skyline համալիրում բնակարանների վարձակալությունից կապահովվի տարեկան մինչև 15% եկամուտ։ Դրանից բացի, նախատեսվում է, որ գույքն առաջիկա տարիներին արժևորվելու է ավելի քան 40%-ով։ Իսկ առաջարկվող, Հայաստանում առաջին անգամ առաջարկվող հատուկ ծառայության միջոցով փորձառու մասնագետներն իրենք կկառավարեն վարձակալության հանձնման և ընթացիկ սպասարկման ողջ գործընթացը։
Կարելի է ասել, որ ժամանակակից կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով հագեցած «քաղաք՝ քաղաքում» Skyline թաղամասը Հայաստանում բազմաթիվ նորարարություններ է բերում՝ սկսած ինչպես համաշխարհային լավագույն փորձից՝ տարածքի պլանավորման, սեյսմակայունության, բնակարանների պլանավորում ու կյանքի որակի, այնպես էլ անշարժ գույքի կառավարման իմաստով։ Ոլորտի մասնագետները վստահեցնում են, որ նման գիտելիքի ու փորձի առկայությունը Հայաստանում նաև էականորեն կփոխի անշարժ գույքի վերաբերյալ պատկերացումները ու նոր չափանիշներ կթելադրի։