
Վրաստանում բիզնես ոլորտում աշխատողների միջին թիվն աճել է

2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բիզնես ոլորտում աշխատողների միջին թիվն աճել է 2.9 տոկոսով և կազմել 771.000։ Այս տեղեկությունը հրապարակել է ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ ծառայության` բիզնես ոլորտում աշխատողների 66 տոկոսը գտնվում է Թբիլիսիում, երկրորդ տեղում է Աջարիան՝ 9.3 տոկոսով, իսկ երրորդում Իմերեթին է՝ 6.5 տոկոսով։
Ավելի կոնկրետ, Geostat-ի տվյալների համաձայն, աշխատողների թիվն ըստ տարածաշրջանների բաշխված է հետևյալ կերպ.
- Թբիլիսի- 66.0 տոկոս,
- Աջարիա- 9.3 տոկոս,
- Իմերեթի- 6.5 տոկոս,
- Քվեմո Քարթլի- 5.4 տոկոս,
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի- 3.4 տոկոս,
- Կախեթի- 2.7 տոկոս,
- Շիդա Քարթլի- 2.2 տոկոս,
- Մցխեթա-Մթիանեթի- 1.7 տոկոս,
- Սամցխե-Ջավախեթի- 1.4 տոկոս,
- Գուրիա- 0.9 տոկոս,
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի- 0.3 տոկոս։
Geostat-ի տվյալներով՝ բիզնես ոլորտում զբաղվածների ընդհանուր թվի 43.9 տոկոսը կին է, իսկ 56.1 տոկոսը՝ տղամարդ։ Աշխատողների ընդհանուր թվի 43.7 տոկոսը խոշոր բիզնեսներում է, 20.7 տոկոսը՝ միջին բիզնեսում, իսկ 35.5 տոկոսը՝ փոքր բիզնեսում։
Geostat-ի տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում աշխատողների ընդհանուր թիվը կազմել է 718.9 հազար մարդ (2.2 տոկոսով ավելի նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածից), իսկ ձեռնարկությունների անձնակազմի վրա կատարված ընդհանուր ծախսերը կազմել են 4.776 միլիարդ լարի (11.9 տոկոսով ավելի նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածից):
2025 թվականի 1-ին եռամսյակում բիզնես ոլորտում աշխատողների միջին ամսական աշխատավարձը կազմել է 2,169.6 լարի (նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 184.2 լարիով), այդ թվում՝ կանանց աշխատավարձը կազմել է 1,711.5 լարի (նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 152.3 լարիով):