
Microsoft-ը կորցրել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերության կարգավիճակը

Չիպեր արտադրող ամերիկյան NVIDIA ընկերության շուկայական արժեքը գերազանցել է Microsoft տեխնոլոգիական հսկայի կապիտալիզացիան, և այժմ առաջին տեղն է զբաղեցնում աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցանկում։
TradingView ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ NVIDIA (NVDA) ընկերության արժեթղթերի գինը NASDAQ-ում հունիսի 3-ին աճել է 2,8%-ով՝ հասնելով 141,22 դոլարի, ինչն էլ ընկերության շուկայական արժեքը հասցրել է մինչև 3,45 տրիլիոն դոլարի։
Միևնույն ժամանակ, Microsoft-ի (MSFT) արժեթղթերի աճել են 0,22%-ով՝ հասնելով 462,97 դոլարի: Ընկերության կապիտալիզացիան կազմել է 3,44 տրիլիոն դոլար: Apple-ը զբաղեցնում է երրորդ տեղը, դրա շուկայական արժեքը կազմում է 3,04 տրիլիոն դոլար:
CNBC-ի տվյալներով՝ NVIDIA-ն առաջին անգամ աշխարհի ամենաարժեքավոր ընկերությունների ցանկում առաջին տեղը զբաղեցրել է 2024 թվականի հունիսի 18-ին։
Այդ ժամանակ չիպեր արտադրողը շուկայական կապիտալիզացիայով գերազանցել է Microsoft-ին։ Այդ ժամանակվանից ի վեր ընկերությունը մրցակցում է Apple-ի և Microsoft-ի հետ կապիտալիզացիայի վարկանիշային աղյուսակում առաջին տեղի համար։ NVIDIA-ն վերջին անգամ ցանկում առաջին տեղը զբաղեցրել է հունվարի 24-ին։