Բաժիններ՝

Apple-ն այս տարի կթողարկի նոր բյուջետային MacBook. DigiTimes

Apple ընկերությունը կարող է այս տարի թողարկել նոր բյուջետային MacBook՝ 599 դոլար մեկնարկային գնով, հաղորդում է DigiTimes-ը։ Նոր նոութբուքը կունենա 12.9 դյույմանոց էկրան և A18 Pro պրոցեսոր, որը կիրառվել է iPhone 16 Pro-ում: Փաստացի սա կլինի առաջին MacBook-ը, որը կօգտագործի նույն չիպը, ինչ iPhone-ը։

Գինը, ըստ աղբյուրների, կտատանվի $599-699 սահմաններում, մինչդեռ ԱՄՆ-ում MacBook Air-ի գինը սկսվում է $999-ից: Բյուջետային մոդելը, ինչպես սպասվում է, կստանա գերբարակ և թեթև պատյան և կթողարկվի արծաթագույն, կապույտ, վարդագույն և դեղին գույներով:

Կան նաև սահմանափակումներ՝ A18 Pro չիպը չի աջակցում Thunderbolt-ին, ուստի նոր արտադրանքը, հավանաբար, կունենա սովորական USB-C միացքներ։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031