«Հայ Առաքելական եկեղեցին մեր վերջին հույսն ու պատվարն է, այն ամուր ու կուռ կառույց է։ Եթե այսօր մեր ազգային ինքնության վերջին խարիսխը խարխլվում է, ուրեմն՝ ենթարկվելու ենք նավաբեկության ու ցիրուցան լինենք»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բանաստեղծ Հուսիկ Արան՝ խոսելով Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի և իշխանությունների հակաեկեղեցական քայլերի մասին։
Բանաստեղծ, 2016 թվականի ապրիլյան քառօրյա, 2020 թվականի 44-օրյա պատերազմների մասնակից Դավիթ Մշեցին վերջին մի քանի օրերի ընթացքում հետևում է, թե ինչպես է իշխանությունը թուրք-ադրբեջանական պահանջով, ամեն բան վերացնելու մոլուցքով առաջ շարժվում՝ սրբություն, արժեհամակարգ, և, թե այդ ամենին ինչպես է արձագանքում հանրությունը։
«Գնացել ես Ամերիկա, մինուսով վերադարձել ես, բայց ժպտում ես, իսկ մարդիկ տեսնում են՝ ինչ կատարվեց, դրա համար էլ խանդավառված չեն: Ալիևն օրերս մեզ հիվանդ ժողովուրդ անվանեց. Ո՞նց ես խաղաղություն բերում, որ նա ասում է՝ հիվանդ եք: Միջանցք տալը, Սյունիքն արդեն ազդակ էր՝ Երևանը հանձնելու, անխուսափելի է, մենք էլ ոչինչ չենք անում: Մի օր էլ ստիպված ենք լինելու Երևանից դուրս գալ, բայց արդյո՞ք կհասցնենք դուրս գալ… Կա՞ մի սրբություն, որ Նիկոլ Փաշինյանը չի պղծել: Աշխարհն էլ է զարմացած: Քո հոգևորականներին է այսօր դատում, եկեղեցու դեմ է դուրս եկել…»:
«Այս մարդը ո՛չ օրենք գիտի, ո՛չ Սահմանադրություն, չոբան Չատին է։ Կներեք, էլի, բայց ինքը սրբազանների կամ կաթողիկոսի սեռական կյանքի պահա՞կն է, գուցե 24-ժամյա հսկողությո՞ւն է իրականացնում, սա աբսուրդ է»։
«Եթե դու զգում ես վտանգ, ուժերդ հավաքում ես. տեսակի վերածնունդ էլ է լինում: Հայերիս դա է պետք: Հայտնի բան է, որ երբ վտանգ ես զգում, ուժերդ բազմապատկվում են, դու կարող է սովորական ժամանակ ընկնես, բայց երբ վտանգ կա, հավաքում ես ուժերդ, ցատկ ես կատարում և թռնում ես անդունդի վրայով: Ես ուզում եմ, որ մտավոր դաշտում մենք ստեղծենք այդ վերելքը»:
«Սա փաստ է, որևէ մեկը չի կարող ժխտել: Ինչքան էլ իրենք փորձեն մանևրել, մեկ է՝ ձեր ճակատին դաջված է՝ ցեղասպան, դուք իրականացրել եք Արցախի ցեղասպանությունը, այդ խարանը ձեր և ձեր զավակների ճակատին է: Դուք երիտթուրքերի շարունակությունն եք. Թալեաթ, Էնվեր, Ջեմալ և կարելի է ՔՊ-ի անունները Նիկոլից սկսած՝ հերթով թվարկել: Կատարվածն ահասարսուռ բան է: Սա կնքված պատմական փաստաթուղթ է՝ իրենց ճակատին դաջված»:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն օրերս ցուցաբերեց հերթական անգրագիտությունը՝ կապված Արևմտյան և Արևելյան Հայաստանների հետ։
«Այսօրվա վիճակում ես գիտեմ՝ ինչ տրամադրություններ են Սփյուռքում. Սփյուռքն ապշած է՝ ինչ է կատարվում Հայաստանում, և արդեն ուզում է մի կողմ քաշվել, որովհետև չի հասկանում՝ ինչ անի: Մենք պետք է այդ վիճակը փոխենք, դա մեզ համար կործանարար է: Պետք է ստեղծենք այն վիճակը, որ նորից ներգաղթ լինի: Դա անհնար բան չէ: Նոր բան պետք է սկսենք և ամբողջ ազգով»:
«Խաղաղություն բառը շատ լավ աշխատում է: Դրա համար պետք է ընտրանի, որը լավ հասկանում է իրավիճակը: Այս իրավիճակը մի կողմից՝ իրոք վտանգավոր է, մանավանդ, որ պարտված և այսքան թույլ ենք, բայց մյուս կողմից, եթե լավ ղեկավար ունենանք, սա նաև շանս է»:
Բանաստեղծը նաև ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչ ժողովրդի մի մասն է ուզում, և Փաշինյանը երբեք Հայաստանը բաց չի թողնի այնքան ժամանակ, մինչև վերջնականապես երկիրը չոչնչացնի՝ «հայտարարելով՝ «սա պիտի տանք, որ լավ ապրենք»»։
«Այս իրավիճակում համերգները, գինու փառատոներն ու այլն գերեզմանափոսի առաջ պարել է նշանակում: Չգիտեմ՝ հասարակությա՞նն են փորձում թմրեցնել, թե՞ մանթրաժ վիճակից է: Հեծանիվ քշելը երևի մանթրաժ վիճակ է, ասում էին՝ սկզբում հեծանվով էիր գործի գալիս, ու սկսեց ոչ միայն Հայաստանում, այլ նաև եվրոպաներում հեծանիվ քշել»:
«Աննորմալ վիճակ է: Արդյո՞ք մտավորականությունը համախմբվի՝ ինչ-որ ազդեցություն կունենա: Հակաբնական վիճակ է այն, ինչ կատարվում է Հայաստանում: Սա ավելին է, քան խելագարությունը, ավելին է, քան դավաճանությունը. ծրագրված տանում են կործանման: Բոլոր երկրների հետ մեր հարաբերությունները փչացրել են: Այս մարդիկ եկել են ու ինչ-որ ծրագիր են իրականացնում, բայց մի պահ չեն սթափվում, որ ասեն՝ այս ծրագիրն իրականացնելու արդյունքում ոչ միայն Արցախն ենք կորցնում, այլև Հայաստանը: Մի օր չե՞ն արթնանում, հասկանան՝ ինչ են անում: Հետո՞, վերջին օդանավով փախչելու եք, հա՞. սա ավելին, քան դավաճանություն է: Այս արարածների ամեն քայլը կատարյալ կործանման է մեզ տանում: Մեր ժողովուրդը պետք է սթափվի: Սրանց մեկ վայրկյան առաջ քշել է պետք: Գնացե՛ք»:
Արդեն տևական ժամանակ է՝ բանաստեղծ, 2016 թվականին՝ ապրիլյան քառօրյա, ապա՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմների մասնակից Դավիթ Մշեցին դատական գործընթացների մեջ է։ Պատճառը 2022 թվականի ապրիլի 22-ին ֆեյսբուքյան էջում նրա կատարած գրառումն է։
«Այսօր իրավիճակն այնքանով է տարբեր, որ այս ամբողջ տարիների ընթացքում Ադրբեջանում ռազմական քաղաքականությունը մեծ քայլերով առաջ է գնացել։ Այն ժամանակ միայն որսորդական հրացաններ էին, և մարդիկ կարողանում էին դրանով պաշտպանվել։ Մենք մեր առաջին զենքերն իրենցից էինք վերցնում, երբ առաջ էինք գնում, նրանցից զենքերը միանգամից առգրավում էինք։ Հիմա Ադրբեջանը լավ զինված է, նրա թիկունքին կանգնած է Թուրքիան։ Այսինքն՝ հիմա ամենամեծ խնդիրն Ադրբեջանի սպառազինությունն է, այնպես որ, մենք այստեղ ցույցերով իրենց դեմ չենք կարողանալու պայքարել»,- նշեց Արիս Գրիգորյանը։
Երևանի ավագանու որոշմամբ՝ Երևանի հ.37 հիմնական դպրոցը անվանակոչվեց բանաստեղծ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վահագն Դավթյանի անվամբ:
Կան արվեստագետներ, որոնց մեջ կա հասարակական ընդգծված ջիղ. Սիլվա Կապուտիկյանն այդպիսի գրող էր: Նման հրապարակախոս էր Զորի Բալայանը՝ իր տեսակով, խառնվածքով: Եթե արվեստագետն իր տեսակով այդպիսին է՝ թող մտնի հասարակական գործունեության մեջ, սակայն խորհուրդ չէի տա կուսակցության հարել, որովհետև դրանից արվեստագետը միշտ տուժում է: Քաղաքականությունն ինչ է շահում՝ չգիտեմ, բայց արվեստը, մշակույթն անպայման կորցնում է:
«2021թ. ընտրություններից առաջ ասում էին՝ տագնապում էին այսօրվա մասին, և մենք ունեցանք այն, ինչ ունենք: Պարզապես, այն ժամանակ երկրում պետք էր քաղաքական իշխանության փոփոխություն, որովհետև մենք տեսանք՝ 2018թ. մայիսին իշխանության եկածներն ինչ արեցին, ինչի հասցրին երկիրը, և եթե չէինք ուզում, որ այդ վիճակը շարունակվեր ու ավելի ահավոր դառնար, պետք է փոփոխության գնայինք, բայց մենք ընտրեցինք նույնը, և այսօրը սպասելի էր: Ամեն ինչ ավելի անկառավարելի է դառնալու, որովհետև այս իշխանությունն անկարող է իր բոլոր միջոցներով որևէ բան անել: Երկրում ամեն ինչ քանդուքարափ է եղել»: