«Հիշեցնում եմ՝ Ազգային ժողովում չկա գոնե մեկ պատգամավոր, որը 2021 թվականից հետո նախաձեռնած լինի անվստահության գործընթաց, հետևաբար՝ հարց է առաջանում, մնացել են Ազգային ժողովում, որ ի՞նչ անեն։ Մնացել են, որ Փաշինյանին հարց տա՞ն։ Ինձ համար ի՞նչ տարբերություն՝ ԱԺ այս ընդդիմադիրնե՞րն են, թե՞ Արամ Զավենի Սարգսյանը, եթե այդ ընդդիմությունն անվստահության գործընթաց չի սկսում։ Կարծում եմ՝ չեն սկսում, որովհետև իրենք չունեն վարչապետի թեկնածու»,- ասաց Ղազարյանը՝ հարց ուղղելով ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին՝ անվստահության գործընթաց չսկսելով՝ ի՞նչ եք կորցնում։
«Ոչ հեռու ապագայում քննարկման հարց է դառնալու հայ-իրանական սահմանից ռուսներին հեռացնելու հարցը. չի բացառվում, որ նաև հայ-թուրքական սահմանից ռուսական ռազմաբազան հեռացնելու հարցը դրվի»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով՝ Փաշինյանն առաջիկա ընտրություններում ժողովրդին ոչ թե իրական խաղաղություն, այլ այդ մասին թղթի կտոր է վաճառելու, որը կլինի «ոչ մի բանի մասին թուղթ»։
«Ժողովրդավարություն և անվտանգություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակություն արած սփյուռքահայերին կոչ է անում լինել ուշադիր, հետևողական և տեսնել՝ արդյո՞ք իրենց ուղարկած գումարով Գյումրիում երկու նորակառույց շենքերի 36 բնակարանները հասել են հասցեատերերին։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը «Հայաստան» դաշինքի մոտալուտ քայքայման մասին հայտարարողներին կոչ է անում՝ նման սպասելիք պետք չէ ունենալ. դաշինքում քայքայում չի սպասվում։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հրաժարվել են իշխանական խմբակցության պատգամավորների հետ համատեղ հանդիպել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիե Մքալիստերի պատվիրակության հետ։