
Նիկոլը ստորանում է ամեն տեղ, բացի ԱԺ-ից, դահլիճ է մտնում՝ как на праздник. մի՛ նվաստացեք, թեկնածու դրեք. կաբինետներում լիդեր չեն նշանակում
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն ու «Արթուն ենք» շարժման հասարակության հետ կապերի պատասխանատու, հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանն են։
Զրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
Սուրեն Սուրենյանց.- Թրամփի մերձավորարևելյան քաղաքականությունը չի կարող ազդեցություն չունենալ մեր տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի վրա։Մինչ այդ տեղի ունեցան մի շարք ուշագրավ իրադարձություններ՝ Թրամփը պատրաստակամություն հայտնեց շարունակել բանակցություններն Իրանի հետ՝ ասելով, որ իր համար կարմիր գիծ է միջուկային զենքը, բայց ոչ Իրանի միջուկային ծրագիրը։ Առաջին անգամ, անտեսելով Իսրայելը, ԱՄՆ-ը շփումներ ունեցավ հութիների ու Համմասի հետ՝ 1 գերու փոխանակման հարցով։ Սրանք մեզ համար դրական ազդակներ են, սակայն այս իշխանությունը դրանից դժվար թե կարողանա օգտվել։
Թրամփը Մերձավոր Արևելքից անուղղակի արդարացրեց Պուտինի՝ Ստամբուլ չմեկնելը՝ տողատակերով հասկացնելով, որ ուկրաինական բանակցությունների հարցում Պուտինի վիզավին ո՛չ Զելենսկին է, ո՛չ Էրդողանը։
Դժվար է կանխատեսել՝ ի՞նչ ընթացք կունենան ռուս-ուկրաինական բանակցությունները, սակայն ավելի տխուր է, որ Հայաստանի իշխանությունն իներցիոն ռեժիմով շարունակում է մի քաղաքականություն, որի սնանկությունը վաղուց ապացուցվել է։
Նարեկ Մալյան.– Ցավոք, ՀՀ գործող իշխանության արտաքին քաղաքականության միակ հույսն այն էր, որ դեմոկրատները կհաղթեն, ԱՄՆ-ը կշարունակի իր ուկրաինական քաղաքականությունը, այդ կոնտեքստում Թուրքիայի դերակատարումը կշարունակի մեծանալ, բայց տեղի ունեցավ հակառակը։ Դեմոկրատները պարտվեցին։ Դրանով Հայաստանում աննախադեպ աշխարհաքաղաքական պատուհան բացվեց մեր չարիքի իշխանությունից ազատվելու համար։
Եթե հիշում եք, Ջերմուկի հարձակման ժամանակ ամենաշատը ՀԱՊԿ-իանունը տալիս էին գրանտակեր «արևմտամետները», որ սկսվեր ՆԱՏՕ-Հայաստան ուղիղ բախում մեր սահմանին։
Նիկոլ Փաշինյանն այլևս չունի ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Ռուսաստանի աջակցությունը։ Նրան աջակցում է միայն Էրդողանը, ում հետ Փաշինյանն ուղիղ առևտրի մեջ է մտել՝ նրան ասելով՝ օգնի՛ր ինձ, մնամ իշխանության։
Ատելությունը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հասել է այն աստիճանի, որ նա կարող է չհասնել ընտրությունների․ նրա իշխանությունը սասանվում է։ Չեմ բացառում, որ այսօր Տիրանայում «утром деньги, вечером стулья…» առևտրի շուրջ էին պայմանավորվում։
Մենք միշտ ռեակցիոն ենք արձագանքում Նիկոլ Փաշինյանի բերած աղետներին։
Սուրեն Սուրենյանց.-Նիկոլ Փաշինյանը չի փայլում իր գիտելիքներով, բայց ես չեմ կարծում, որ այնքան տկար հաշվարկ կանի, որ հիմա էլ շեշտը դնի Եվրամիության վրա։ Նախ՝ ԵՄ-ն ինքը միատարր չէ, կարող է ցանկացած ժամանակ փլուզվել։
Այնտեղ կա Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի, Հունգարիայի վարչապետ ՎիկտորՕրբանի գործոնը։ Նույնիսկ անվտանգային հարցերում ԵՄ-ն միասնական կոնցեպցիա չունի։ Էս պարագայում Փաշինյանի փոխարեն ցանկացած ողջամիտ մարդ կվերանայեր վարվող արկածախնդիր քաղաքականությունը ու կվերադառնար հավասարակշռության դոկտրինին։ Բայց Փաշինյանը որոշել է ռուսական անվտանգության հովանոցը փոխել թուրքական անվտանգության հովանոցի հետ։
Օպերատիվ ռեժիմով ադրբեջանցիները խստացնում են այն պահանջները, որոնք Հայաստանը պիտի կատարի։ Չափազանցություն չէ, երբ մենք ասում ենք, որ կարգավորման ավարտին հրաշք կլինի Հայաստանը ներկայիս սահմաններով պահելը։
Նարեկ Մալյան.- Թրամփն այսօր անում է նույնը, ինչ ժամանակին արել էր Ֆրանկլին Ռուզվելտը։ Ամերիկան Երազանքի երկիր դարձնելու ու green card-ի հետևից վազելու «մեղավորը» Ռուզվելտն էր։
Սուրեն Սուրենյանց.- Առնվազն վերջին 4 տարում Փաշինյանը հակառուսական ստրիպտիզ է պարում։
Նարեկ Մալյան.- Հակառուսականության դոզան Հայաստանում բարձրացավ 2003թ․-ից։ Նույն թվականներին սորոսականներն ակտիվացան նաև Ուկրաինայում այն աստիճանի, որ, օրինակ՝ Կիևում նրանք 2 գրասենյակ բացեցին։ Բայց հիմա հակառուսական ստրիպտիզի համար փող տվող չկա։
Փաշինյանը շատ է ուզում, որ իրեն ինչ-որ կերպ համեմատեն Զելենսկու հետ։ Դրա համար էր Ալբանիայում զոնտիկը պահել Մակրոնի գլխին։
Սուրեն Սուրենյանց.- Հայաստանում էլ կարող էր 2000-ականներին ու դրանից հետո գունավոր հեղափոխություն լինել։ Ուղղակի Սերժ Սարգսյանը կարողացավկանխել դա։
Հայաստանն այսօր անգամ փլատակների վերածված Ուկրաինայի սուբյեկտայնությունը չունի։
Շատ կարևոր է, որ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների ժամանակ Պուտինի օգնական Մեդինսկին ասաց, որ թույլ չեն տալու, որ թուրքերը միջնորդ լինեն, ու Թուրքիայի ԱԳ ներկայացուցիչը բացման խոսքից հետո հեռացավ։
Նարեկ Մալյան.- Հարգելի ժողովուրդ, հայաստանյան սորոսականներն ուզում են Ուկրաինայում պատերազմը շարունակվի, մարդիկ, երեխաներ զոհվեն, որ հանկարծ իրենց փողը չկտրվի, էլի գրանտներ ստանան Հայաստանում հակառուսական քարոզչության համար։
Սուրեն Սուրենյանց.- Պսևդոարևմտամետները խաղադրույքներ են կատարում մարդկային զոհերի վրա,որովհետև եթե ռուս-ուկրաինական հակամարտությունն ավարտվի, լայն դաշտ է բացում ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար։
Մեր ռեգիոնը գտնվում է 3 շահերի խաչմերուկում՝ ռուսական, իրանական ու թուրքական։ Եվ եթե մենք ռուսականի այլընտրանքն ենք փնտրում, հայտնվելու ենք թուրքական ճիրաններում։
Նարեկ Մալյան.- Այն, որ Ռուսաստանում Հայաստանի հետ տարվող աշխատանքների մասով խնդիր են տեսել, արդեն լավ է։ Դա նշանակում է, որ տարատեսակ դոլար անդոներ փող չեն կպցնի Ռուսաստանից։ Հայաստանի գծով Ռուսաստանի նոր կուրատորը՝ Կիրիենկոն, շատ լուրջ մարդ է։ Բացառիկ պրագմատիկ մարդ է, թաթախված չէ տարատեսակ էժան պատմությունների մեջ, իր կարիերայի առաջին խոշոր ձեռքբերումներից մեկն այն է եղել, որ լուծել է ՌԴ-ի համար շատ կարևոր մի հարց՝ Բաշկիրիայի հարցը։ Նավթային օլիգարխները պետություն էին պետության մեջ։ Ամեն ինչ փորձել էին, չէր ստացվել։ Կիրիենկոն այդ հարցը լուծեց ու լուծեց վերջնական։ Ու մի հանգամանք ևս՝ նա հայ ժողովրդի բարեկամ է։ Կիրիենկոն 25 տարի աշխատել է ՌԴ նախագահի ադմինիստրացիայում, բայց ունի մի քանի պարգև ընդամենը, որոնցից մեկը ստացել է Սերժ Սարգսյանից՝ հայ-ռուսական բարեկամությանը նպաստելու համար։ Կիրիենկոյի անունը կապվում է նաև «Ռոսատոմ»-ի հետ, որը փլատակներից հառնեց, երբ Կիրիենկոն մտավ այնտեղ։
Սուրեն Սուրենյանց.- Երբ կուրատոր է փոխվում, դա նշանակումէստատուս-քվոյի փոփոխություն։ Հայաստանի վերաբերյալ քաղաքականության հարցում Կիրիենկոյի նշանակմամբ Մոսկվան վարելու է ավելի բաց դռների քաղաքականություն։
Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու անհրաժեշտություն չունի։ Բավական է միայն, որ Ռուսաստանն օգտագործի իր սոցիալական գործիքներից երկուսը՝ գազի գին ու Լարսի անցակետ, օգտագործի, ևՀայաստանում այնպիսի սոցիալական լարվածություն կառաջանա, որ ոչ մի բանի կարիք չի լինի։
Նարեկ Մալյան.- Ընդդիմության պառակտվածությունը մեծ խնդիր չէ, ավելի մեծ խնդիր է, որ ընդդիմությունը կամա-ակամա օգնել է Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրապնդմանը։ Ավելի հարմար ընդդիմություն նրա համար, քան խորհրդարանական ընդդիմությունն է, չկա։ Նիկոլ Փաշինյանն ամեն տեղ ստորանում է՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, թուրքերի առաջ։ Միակ տեղը, ուր նա չի ստորանում, ԱԺ նիստերի դահլիճն է, ուր մտնում է՝ как на праздник: Ամեն չորեքշաբթի մեր ընդդիմությունը խրոխտ գնում է հարց տալու համար, Նիկոլ Փաշինյանը՝ նրանց նվաստացնելու համար։ Արդեն ծեծկռտուք էլ չի լինում։
Սուրեն Սուրենյանց.- Խորհրդարանական 2 խմբակցություններն ԱԺ-ում են գտնվում բացառապես այն պատճառով, որ խոստացել են Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Այնպես որ, անվստահության գործընթաց սկսելն իրենց պարտականությունն է։
Ոչ թե պետք է Հովիկ Աղազարյանին ու Էդմոն Մարուքյանին մեղադրել, որ իրենք նախաձեռնություն են առաջադրել, այլ խորհրդարանական ընդդիմությանը, որ այլ առաջարկ չեն արել։
Նարեկ Մալյան.- ՀովիկԱղազարյանի առաջարկը հետևանք է ընդդիմության անգործության։ Եթե բուն խաղացողները դուրս չեն գալիս դաշտ, մյուսները պետք է գնդակ տշեն։ Ողջունում եմ բոլոր նախաձեռնությունները։ Լավ են անում։ Դիմում եմ խորհրդարանական ընդդիմությանը՝ դուք դրեք թեկնածու։ Հավաքեք 10 ստորագրություն, պարզ է, որ եթե Էդմոն Մարուքյանի, Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի մտադրությունն իսկապես Փաշինյանին հեռացնելն է, պիտի միանան ավելի շատ ձայն ունեցողին։ Եթե քիչ հավաքի ու չմիանա, ուրեմն Էդմոն Մարուքյանի իրական նպատակն անվստահության իրական գործընթացը վիժեցնելն է, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին ծառայելը։ Այնպես որ, գնդակն ԱԺ պառլամենտական ընդդիմության դաշտում է։
Ամեն ինչ կա, այդ թվում՝ ՔՊ-ի ձայները, փողոցը, և չկա միայն վստահություն առաջացնող թեկնածուն։ Այնպիսի թեկնածու պիտի առաջադրվի, որ «Զվարթնոցում» արտագաղթելու համար հերթեր չառաջանան։ Ժողովուրդը գնում է իրական առաջնորդի հետևից, ոչ թե նշանակված առաջնորդի հետևից։
Սուրեն Սուրենյանց.- Կաբինետներում լիդեր չեն նշանակում։
Նարեկ Մալյան.- Մեր քաղաքական դաշտում կան ընդդիմադիրներ, ովքեր չեն լինի, եթե Նիկոլ Փաշինյանը չլինի։ Մարդիկ էլ կան, ովքեր երկու ոտքը դրել են մի կոշիկի մեջ ու ասում են՝ Նիկոլը կմնա այնքան ժամանակ, քանի նրա այլընտրանքը ես չեմ։ Այդ մարդիկ քանի կան քաղաքական դաշտում, Նիկոլը լինելու է։
Եթե դու քեզ իրավունք ես վեապահել, որ կրելու ես, ու փողոցային շարժումը տարել ես դեպի ընտրություն, մենք իրավունք չունե՞նք հարցնել՝ բա ինչի՞ չկրեցիր։
Սուրեն Սուրենյանց.- Ես չեմ ընդունում, որ քաղաքական կուսակցություններն ասում են՝ թեկնածու չունենք։ 2026թ․ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժը չի՛ կարող թեկնածու չունենալ։ Եթե բանը հասնի ընտրությունների, դա 3 նախագահների ընտրություն չի լինելու։ Ի պատիվ Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի, նրանք հայտարարել են, որ չեն հավակնում․ նույնը պիտի անի նաև Ռոբերտ Քոչարյանը։
Նարեկ Մալյան.- Իմ ծրագրի մեջ 15 էջ նվիրված է ժողովրդի մասնակցությանը՝ «Ո՞վ է ցուցարարը» խորագրով։Այս ընդդիմության համար ժողովուրդը միշտ ծառայել է որպես վահան, ում հետևում թաքնվել են։ Ընդ որում, ապերախտորեն են թաքնվել, որովհետև վերջում միշտ էլ ժողովրդին են մեղավոր դարձնում։ Ժողովուրդն այս մարդկանց համար ոչ թե գործընկեր է, այլ վահան։ Մենք առանց անհրաժեշտության՝ ժողովրդին փողոց չենք հանելու։ Ժողովուրդն ընդամենը, երբ իմպիչմենտի նիստի օրը հայտնի կլինի, իր ներկայությամբ ցույց կտա, որ աջակցում է գործընթացին։ 7 տարի է, կրկնում եմ, պակասում է միայն թեկնածուն։
Մանրամասները՝ տեսանյութում։