«Բայց ենթադրենք, եթե նույնիսկ ՌԴ ազդեցությունը կրճատվում է, հնարավո՞ր է պատկերացնել, որ երկարաժամկետ հեռանկարում, ունենալով իրենց կողքին երկիր՝ աշխարհում 4-րդ տնտեսությամբ, միջուկային զենքով, հսկայածավալ դեմոգրաֆիական ներուժով, Հարավային Կովկասի երկրները չեն զգալու ազդեցություն. չեմ կարծում, որ դա հնարավոր է: Հենց այդ պատճառով եմ ասում, որ ծրագիրը դատապարտված է անհաջողության»,- ասաց վերլուծաբանը:
«Այն, որ Ռուսաստանում Հայաստանի հետ տարվող աշխատանքների մասով խնդիր են տեսել, արդեն լավ է։ Դա նշանակում է, որ տարատեսակ դոլար անդոներ փող չեն կպցնի Ռուսաստանից։ Հայաստանի գծով Ռուսաստանի նոր կուրատորը՝ Կիրիենկոն, շատ լուրջ մարդ է»։
Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու անհրաժեշտություն չունի։ Բավական է միայն, որ Ռուսաստանն օգտագործի իր սոցիալական գործիքներից երկուսը՝ գազի գին ու Լարսի անցակետ, օգտագործի, ևՀայաստանում այնպիսի սոցիալական լարվածություն կառաջանա, որ ոչ մի բանի կարիք չի լինի։