«Մեր ապօրինի վարկերը չեն մարվել, ԿԲ նախագահի հայտարարությունն իրականության հետ կապ չունի». Քաղաքացի

Տևական ժամանակ, է մի խումբ քաղաքացիներ բողոքում են, որ իրենք զեղծարարության զոհ են դարձել՝ իրենց անուններով բաներկում վարկեր են ձևակերպել և հիմա պահանջում են, որպեսզի այդ վարկերը մարեն։

Այսօր այդ քաղաքացիների հերթական բողոքի ակցիան տեղի ունեցավ Կենտրոնական Բանկի մոտ։

«Այսօր հավաքվել ենք այստեղ՝ ասելու, որ ԿԲ նախագահն օրեր առաջ հայտարարություններ էր արել, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Մարտին Գալստյանը վերջին ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին ի պատասխան, ասել էր, որ զեղծարարությունների հետևանքով առաջացած ապօրինի վարկային պահանջները կասեցվել են, սակայն սա իրականությանը չի համապատասխանում։

Այստեղ հավաքված քաղաքացիները կվկայեն այս մասին, որ ապօրինի վարկային պահանջը կա։ Կարծում եմ՝ հնարավոր է՝ այս կառույցի նախագահը հենց միտումնավոր փորձում է ապակողմնորոշել հասարակությանը»,-նշեց տուժած քաղաքացիներից մեկը։

Կարդացեք նաև

Նա նաև տեղեկացրեց, որ ԿԲ-ի մոտ իրենց բողոքը ներկայացնելուց հետո գնալու են Հակակոռուպցիոն կոմիտե՝ իրենց կասկածների մասին այնտեղ բարձրաձայնելու համար։

«Որևէ քաղաքացու վարկային գիծը կասեցված չէ։ Ասեմ ավելին՝ պահանջներն ավելացել են, բանկերը դիմում են ավելի խորամանկ քայլերի, նոտարական հրամաններ են արձակում քաղաքացիների նկատմամբ։

Այսինքն՝ ապօրինի պահանջը սուր դրված է, հետևաբար՝ ի՞նչ իմաստ ուներ հասարակությանն ապակողմնորոշել ու նման պահանջ ներկայացնել։ Սա հասարակությանը ապակողմնորոշելու միտում ունի և արդեն հովանավորչություն է բանկերին, մինչդեռ պետք է քաղաքացիների շահերը պաշտպանեին, ոչ թե սպասարկեին բանկերի շահերը»,- նշեց քաղաքացին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս