Մեր նպատակն է, որ բոլոր երեխաները մարզվեն, ուժեղանան ու դառնան հայրենասեր. Հովհաննես Ծառուկյան
Մարզահամերգային համալիրում Դուքենդո կարատեի «Վազգեն Սարգսյանի անվան» հերթական հուշամրցաշարն է անցկացվել։
«Մեր նպատակն է, որ բոլոր երեխաները մարզվեն, ուժեղանան ու դառնան հայրենասեր»,-հուշամրցաշարի ժամանակ հայտարարել է Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միության պատվավոր անդամ Հովհաննես Ծառուկյանը։



