Աբովյան-Առինջ երթուղին սպասարկող թիվ 48 «Газель»-ը բախվել է երկաթե սյանն ու գազախողովակին. կա 6 վիրավոր
                                    Այսօր՝ մայիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:10-ի սահմաններում Աբովյան-Առինջ ճանապարհը սպասարկող թիվ 48 երթուղու մարդատար «Газель»-ը Առինջ գյուղում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե սյանն ու գազատար խողովակին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 6 քաղաքացի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    