Ստյոպա Սաֆարյանն այս անգամ Վերաքննիչ դատարանում է պարտվել Իգոր Խաչատուրովին և «168 ժամ»-ին. փաստաբան
Իգոր Խաչատուրովի փաստաբան՝ Անահիտ Սարգսյանը գրում է. «Ստյոպա Սաֆարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և առաջին ատյանի դատարանի վճիռը թողնվել անփոփոխ։
Հիշեցնեմ, որ Ստյոպա Սաֆարյանը 2021թ. ապրիլի 2-ին հայցադիմում էր ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Իգոր Յուրիի Խաչատուրովի և «168 ժամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ վիրավորանք հանդիսացող արտահայտությունների կատարման համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և որպես փոխհատուցում պատասխանողներից յուրաքանչյուրից 500.000-ական ՀՀ դրամ բռնագանձելու պահանջների մասին:
Ստյոպա Սաֆարյանը վիրավորական էր համարել «168 ժամ» ՍՊԸ blog.168.am կայքում 2021 թվականի մարտի 2-ին կատարված հետևյալ գրառումը.
«Խաչատուրովի որդու` Իգոր Խաչատուրովի կոշտ պատասխանը Ստյոպա Սաֆարյանին.
«Բաղանիս Այրումի հարբած թուրք քիրվայի դուրսպրծուկ, էս անիմաստ երկար տեքստդ հանկարծ չջնջես, որ պատասխան ես տալու, տող առ տող: Մեկ է, քեզ էդ անկարայի չվերթին տեղ չեն տալու։ Գնա, մտի շիզոֆրենիկ տիրոջդ փեշի տակից մի բան գտի, խաղա, վայելի իշխանության վերջին կայֆերը ու աշխատիր հանկարծ աչքիս չերևաս»»։
Դատական ակտով մերժվել է Ստյոպա Սաֆարյանի հայցն ամբողջությամբ»:

