Բաժիններ՝

Ղրիմի կամրջի պայթեցման մեջ մեղադրվող հայերը դատապարտվել են ցմահ ազատազրկման

Դոնի Ռոստովի դատարանն այսօր ցմահ ազատազրկման է դատապարտել Ղրիմի կամրջի՝ 2022 թվականի հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած պայթեցման մեջ մեղադրվող ութ անձանց։ Նրանց թվում են նաև Հայաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը և Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում բնակվող հայազգի գործարարներ Գեորգի և Արտյոմ Ազատյանները։

Ռուսաստանի դատախազության պնդմամբ՝ կամրջի վրա հարձակման ժամանակ օգտագործված պայթուցիկը Ռուսաստանի տարածք է մուտք գործել Հայաստանի քաղաքացի Թերջանյանի բեռնատարով։ Հետագայում այն պահ է տրվել Ազատյան եղբայրներին պատկանող պահեստում։

Թերջանյանը, Ազատյանները և մյուս հինգ ամբաստանյալները իրենց մեղքը չեն ընդունել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս