Բաժիններ՝

Գարնան անփոխարինելի արմատապտուղը

Բողկը վաղուց օգտագործվել է իմունային համակարգն ամրապնդելու համար, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է բժիշկ-հոմեոպատ, ֆիտոթերապևտ, կենսաբանական գիտությունների թեկնածու Միխայիլ Լուշչիկը։

Ըստ նրա, այս արմատապտուղը, որը կարող է աճել գրեթե ցանկացած պայմաններում, ունի շատ օգտակար հատկություններ՝ առաջին հերթին մաքրող և մանրէազերծող:

Բողկը շատ ծծումբ է պարունակում, որը ակտիվացնում է աղեստամոքսային տրակտը և լեղապարկը, ինչպես նաև օգնում է մաքրել օրգանիզմը, նշել է բժիշկը:

«Երբ բողկ ենք ուտում, դա օգնում է հեռացնել բոլոր անբարենպաստ նյութերը, քանի որ ծծումբն ինքնին ծուղակ է ծանր մետաղների, վնասակար նյութերի համար»,- բացատրել է Միխայիլ Լուշչիկը:

Կարդացեք նաև

Հայտնի է նաև, որ բողկը բուժում է մրսածությունը: Կարելի է օգտագործել հին բաղադրատոմսերը՝ բողկ մեղրով կամ պարզապես բողկի հյութով, որը պարունակում է B խմբի և C խմբի վիտամիններ և ունի մանրէասպան ազդեցություն, նշել է ֆիտոթերապևտը:

Եվ շատ ջրի հետ սև բողկը գործում է ասպիրինի պես, ավելացրել է նա:

«Երբ մարդը սև բողկը շատ ջրով է ուտում, նա քրտնում է ինչպես ասպիրինից: Այսինքն՝ քրտնարտադրության միջոցով արագորեն դուրս են գալիս վիրուսի բերած տոքսինները, բակտերիաները կամ սնկերը»,- ասել է նա:

Բացի այդ, բողկի մեջ կա մեծ քանակությամբ կալիում, որն ունի միզամուղ ազդեցություն, բարերար ազդեցություն ունի սրտի վրա և արագացնում է աղիների աշխատանքը, ասում է ֆիտոթերապևտը:

Տեսանյութեր

Լրահոս