ՀՀԿ-ական պատգամավորները Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակի վերաբերյալ հայտարարության նախագիծ են ներկայացրել ԱԺ, որի հիմքում ֆաշիզմի դեմ հաղթանակում հայ ժողովրդի գործուն մասնակցությունն է

Տիգրան Աբրահամյանը գրում է. ««Պատիվ ունեմ» խմբակցությունը խորհրդարանում շրջանառության մեջ է դրել Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակի վերաբերյալ հայտարարության նախագիծ, որի հիմքում ֆաշիզմի դեմ հաղթանակում հայ ժողովրդի գործուն մասնակցությունն է:

Թեման ակտուալ է նաև նրանով, որ ֆաշիզմի ջախջախումից տասնամյակներ անց, այն իր դրսևորումներն է ունեցել ադրբեջանական քաղաքականությունում, ինչն Արցախում հանգեցրել է էթնիկ զտումների, արցախահայերի բռնի տեղահանմանը և ամբողջական օկուպացիայի:

Մերօրյա նեոֆաշիզմին ու նեոնացիզմի դրսևորումները, որոնք բանեցվում են Ադրբեջանի կողմից, այսօր էլ վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930