«Տնօրեն, ընդհանրապես, նշանակվում է ընտրությունով։ Ակադեմիայի կողմից տնօրենը ժամանակավոր է նշանակվել՝ մինչև ընտրությունը կկայանար։ ՊՈԱԿ-ի կոլեկտիվը ժողովով ընտրություն է կատարում․ ով թեկնածու է, հետագայում ակադեմիայում ներկայացնում է ծրագիր և հավանության արժանանալու դեպքում՝ նախագահությունը որոշում է կայացնում՝ ընտրե՞լ, թե՞ ոչ»,- 168․am-ի հետ զրույցում ՊՈԱԿ-ում տնօրենի նշանակման կարգը պարզաբանում է Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Սահակ Գասպարյանը։