«44-օրյային մեծ մասը չի կռվել, մի մասը սաբոտաժ են արել, սա բոլորը գիտեն». Խաչատուր Սուքիասյան

«Ես հայտարարությամբ հանդես եմ եկել, ներողություն եմ խնդրել, ասել եմ՝ խոնարհվում եմ զոհերի առջև»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ խոսելով երեկ իր տված հարցազրույցում հնչեցրած թվերից, երբ ասել էր, թե 2023 թվականի սեպտեմբերին Արցախում զոհվել է 10 մարդ, մինչդեռ պետք է ասեր՝ 210 մարդ։

Հետո պատգամավորը հարց տվեց լրագրողներին, թե կա՞ մարդ, որ չի շփոթվել, և շարունակեց.

«Ես լավ ամեն ինչից տեղեկացված եմ, ձեզ եմ ասում, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մեծ մասը չի կռվել, մի մասն ինադու սաբոտաժ է արել, մի մասն էլ ինադու տվյալներ է տվել, սա բոլորը գիտեն, ընթացքում էլ կտեսնենք դատական պրոցեսները»։

Ըստ նրա, Արցախից շատ ընկերներ ունի, նրանց հետ հաճախակի շփվում է, շատերին էլ աշխատանքի է տեղավորել:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս