Բաքուն և Անկարան ավելի շուտ են տեղեկանում հայրենիքը ծախելու Նիկոլի պլաններից, քան ՀՀ քաղաքացիները

Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարել է, թե նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, բայց, ամեն դեպքում, հիշել է ժողովրդի մասին՝ նկատելով, թե որոշողը ժողովուրդն է։

Արդյոք այս հայտարարությունից հետո Բաքուն կստորագրի՞ «խաղաղության պայմանագիրը», և ի՞նչ կանի ընդդիմությունը, եթե իշխանությունը գնա Սահմանադրության փոփոխության ճանապարհով՝ Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարից հետաքրքրվեցին լրագրողները։

Ի պատասխան՝ նա նշեց․ «Իմ անձնական կարծիքն է, որ Բաքուն լավ էլ տեղյակ էր Փաշինյանի այսօրվա հայտարարությունից․ սովորաբար, Բաքուն ու Անկարան շատ ավելի շուտ են տեղեկանում հայրենիքը ծախելու, դավաճանելու պլաններից, քան ՀՀ քաղաքացիները։

Ես խիստ, շատ խիստ կասկածում եմ, որ փաշինյանենք ունակ են ապահովել հանրաքվեի համար անհրաժեշտ թվով ձայների քանակը․ դա բավական բարձր ցենզ է՝ 600.000-ից ավելի քվե է անհրաժեշտ։ Եվ դա ոչ միայն սոցիոլոգիայի վրա հիմնվելով, որ Փաշինյանի վարկանիշն ամենացածրն է, նրա վարկանիշի պատմական մինիմումն է, այլ նաև այն պարզ պատճառով, որ մինչև այս պահը չեն արել։

Կարդացեք նաև

Եթե իրենք վստահ լինեին, որ կարողանալու են դա անցկացնել, հաստատ հայրենասիրությունից դրդված չէին գործի, կդնեին այդ հարցը հանրաքվեի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս