
«Փյունիկը» կամային հաղթանակ տարավ «Գանձասարի» նկատմամբ

«Փյունիկը» կամային հաղթանակ տարավ «Գանձասարի» նկատմամբՍպորտ
Fastex Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Փյունիկը» արտագնա խաղում կամային հաղթանակ տարավ «Գանձասարի» նկատմամբ՝ 3:1:
Առաջին խաղակեսի միջնամասում «Գանձասարն» առաջ անցավ հաշվի մեջ «Փյունիկի» ինքնագոլից հետո։ Երկրորդ խաղակեսում «Փյունիկը» 3 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը․ նախ աչքի ընկավ Յուսուֆ Օտուբանջոն, ապա Ժոել Բոպեսուն։ Երկրորդ խաղակեսին ավելացված 8-րդ րոպեին դաշտի կենտրոնից գոլ խփեց Մատաս Վարեյկան։
Այս խաղից հետո «Փյունիկը» 47 միավորով 4-րդ տեղում է։ «Գանձասարը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը 3 միավորով։