Ռուբեն Մելիքյանը նաև տեղեկացրեց՝ մնացել է հինգ վկայի հարցաքննություն, և, ըստ նրա, մոտ երկու ամսից գուցե վկաների հարցաքննությունն ավարտվի։
Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ վկայի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ նիստին։
Թե ինչ հատուցման մասին էր խոսում գլխավոր դատախազը, այդպես էլ հասկանալի չդարձավ, և թեպետ ծավալուն հաղորդման 91-րդ էջին դժվար թե շատ մարդ հասած լինի, այնուամենայնիվ, նպատակն ավելի քան հասկանալի է:
168.am-ն այսօր կապ հաստատեց Տիգրան Խաչիկյանի հետ՝ նրան տեղեկացնելով, որ Հակակառուպցիոն դատարանում նախագահող դատավոր Վահե Դոլմազյանն ու դատավարության ներկա կողմերը երեկ փորձում էին հասկանալ փաստաբանի բացակայության պատճառները: Արդյո՞ք պատշաճ ծանուցված եք. կա՞ պատճառ, թե ինչու չեք մասնակցում այդ նիստերին՝ հետաքրքրվեցինք փաստաբան Խաչիկյանից: