ՔՊ-ի խռխռացող ուսապարկեր կան, գիտե՞ն՝ Անդրանիկ Քոչարյանի տղեն, ԱԳ փոխնախարարը ինչի չեն ծառայել. Ռուբեն Մխիթարյան

«Ֆավորիտ ես համարում եմ հավաքական ընդդիմությանը, կոնկրետ ոչ մեկի անունը չեմ տա, արդյունքները ցույց կտան այդ ամեն ինչի մասին, ունեմ նաև ներքին համոզմունք, որ Գյումրին ՔՊ-ն ներկայացնող քաղաքապետ չի ունենա»,- քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։

Ինչ վերաբերում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետ հանդիպմանը, Ռուբեն Մխիթարյանը նախ նշեց, որ ոչ մեկը, այդ թվում՝ Սրբազանն իրավունք չունի կասկածի տակ դնելու իր քաղաքական հայացքները: Այնուհետև Գյումրիի քաղաքապետի թեկնածուն հայտնեց՝ երկու անգամ գնացել է Սրբազանի հետ հանդիպելու, բայց տեղում չի եղել, մեկ անգամ էլ զանգահարել է, զբաղված լինելու պատճառով զանգին չի պատասխանել, և որ ընտրություններից հետո անպայման հանդիպելու է Շիրակի թեմի առաջնորդի հետ, որովհետև հարազատներ են:

Ռուբեն Մխիթարյանը նշեց, որ ավագանու մանդատը պահպանելու է, մնացածը պարզ կդառնա ընտրություններից հետո:

Հարցին՝ եթե դառնաք քաղաքապետ, ինչպե՞ս եք աշխատելու Նիկոլ Փաշինյանի հետ, դիմավորելու, նա արձագանքեց՝ Նիկոլ Փաշինյանը պետք է ինչ-որ մի կերպ դիմանա:

Կարդացեք նաև

«Իսկ ծաղկեփունջ սովորաբար նվիրում եմ կանանց, պաշտոնյա կանանց աշխատում եմ չնվիրել, որ դա չդիտարկվի որպեսզի դա չդիտարկվի որպես հատուկ վերաբերմունք: Իսկ Նիկոլ Փաշինյանին ծաղկեփունջ նվիրել չեմ պատրաստվում: Չկա այդպիսի կանոնակարգ, որ ՏԻՄ ղեկավարը պետք է դուրս գա և դիմավորի, որովհետև ինչպես իրեն է ժողովուրդն ընտրում, էդպես էլ ՏԻՄ ղեկավարին: Իրենք ուղիղ հիերարխիկ փոխկապակցվածություն չունեն»,- շեշտեց նա:

Ռուբեն Մխիթարյանը շարունակեց, որ ընտրություններից հետո պատրաստ է հանդիպել բոլոր ընդդիմադիր թեկնածուների հետ:

Դիտարկմանը՝ արդյո՞ք Գյումրիի ընտրությունները ՔՊ-ին իշխանական բոլոր օղակներից հեռացնելու միջոց են, թե՞ սա զուտ քաղաքային իշխանություններ են, Գյումրիի քաղաքապետի թեկնածուն արձագանքեց.

«Այս ընտրություններում հաղթանակի մասին երազում է իշխող ուժը, այս հաղթանակն ավելի շատ իրենց է պետք, քանի որ մեր երկիրն օրհասական վիճակում է գտնվում և շատ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակահատվածում: Կառավարության կամ իշխող ուժի ղեկավարն արդեն հայտարարել է, որ պատրաստվում է մեր բոլորի անունից ինչ-որ փաստաթղթերի տակ ստորագրություն դնել, և ես վստահ եմ, որ նույնիսկ Սարիկ Մինասյանն այդ փաստաթղթին ծանոթ չէ: Եվ հիմա էդ մարդկանց այստեղ հաղթանակը պետք է, որ թոզ փչեն թե՛ սեփական երկրի ժողովրդի, թե՛ միջազգային հանրության աչքերում, թե իրենք լեգիտիմություն ունեն»:

Ռուբեն Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև գյումրեցիների՝ Արցախում ծառայել-չծառայելու հարցին:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս