Սոուսը հասցրեք եռման աստիճանի, կրակն ուժեղացրեք ու անընդհատ խառնելով ևս մի քանի րոպե պատրաստեք: Ավելացրեք կտրտած սամիթը, խառնեք, թավան հանեք կրակի վրայից: Սոուսը լցրեք եփած կարտոֆիլի վրա ու լավ խառնեք: Լցրեք մեծ ափսեի մեջ ու մատուցեք:
Լավ լվացեք ու չորացրեք կարտոֆիլը: Միջին ուժգնության կրակի վրա մեծ թավայի մեջ տաքացրեք բուսական յուղը: Կարտոֆիլը մեկ շերտով շարեք թավայի մեջ: 20 րոպե տապակեք: Յուրաքանչյուր 5 րոպեն մեկ թավան թափ տվեք, որպեսզի կարտոֆիլը հավասարաչափ տապակվի: