Բաժիններ՝

Մեղրը՝ քաշ կորցնելու միջոց

Հայտնի է, որ քաշ կորցնելու առաջին կանոնը ճաշացանկից քաղցրը բացառելն է: Սակայն, ինչպես գրում է steptohealth.ru կայքը, մեղրը հիանալի միջոց է ավելորդ քաշի դեմ պայքարելու հարցում: Թեև մեղրն ավելի շատ կալորիաներ է պարունակում, քան շաքարը, սակայն դիետա պահողներին խորհուրդ է տրվում մեղր օգտագործել:

Բանն այն է, որ մեղրն ավելի քաղցր է, հետևաբար՝ ավելի քիչ մեղր կարող եք օգտագործել, քան շաքար: Դա նշանակում է, որ դուք ավելի քիչ կալորիաներ կօգտագործեք՝ շաքարը փոխարինելով մեղրով:

Բացի դրանից, մեղրը պարունակում է օգտակար նյութեր, վիտամիններ, իսկ շաքարը, բացի քաղցր համից, օրգանիզմին որևէ օգուտ չի տալիս: Այն օգնում է ազատվել սթրեսից, անքնությունից, կանխարգելում է շնչառության հետ կապված խնդիրները, և այլն:

Նիհարելու համար մեղրը կարելի է օգտագործել մի քանի եղանակով`

Կարդացեք նաև

1. Առավոտյան սոված վիճակում կարող եք խմել դարչինով և մեկ գդալ մեղրով ջուր:

2. Կաթնաշոռի և մի քանի կտոր խնձորի վրա կարելի է ավելացնել մեղր և ստանալ հետաքրքիր դեսերտ:

3. Նախաճաշին կարելի է խառնել և օգտագործել վարսակի շիլան, կաթը և մեղրը:

Թարգմանությունը՝ 168.am-ի

Տեսանյութեր

Լրահոս