Տաջիկստանի իշխող կուսակցությունը հաղթել է ընտրություններում
Տաջիկստանի իշխող Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հաղթել է խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում՝ ստանալով ձայների 51,9%-ը համահանրապետական ընտրատարածքում։
Կուսակցությունը կունենա 22 տեղից 12-ը, որոնք բաշխվել են միասնական ընտրատարածքում։
Մարտի 2-ին կայացած ընտրությունների նախնական արդյունքները մամուլի ասուլիսում հայտնել է Ընտրությունների և հանրաքվեների կենտրոնական հանձնաժողովի նախագահ Բախտիյոր Խուդոյորզոդան։
«Տաջիկստանի Ժողովրդական դեմոկրատական կուսակցությունն ստացել է ձայների 51,9 տոկոսը և ապահովել 12 տեղ», – ասել է նա։
Խուդոյորզոդան պարզաբանել է, որ ավելի քան 2,4 միլիոն քաղաքացիներ իրենց ձայնն են տվել հանրապետության իշխող կուսակցության թեկնածուների օգտին։Խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների օգտին քվեարկությունը կազմակերպված է խառը համակարգով. նրանցից 41-ն ընտրվում են միամանդատ ընտրատարածքներից, ևս 22-ը՝ համահանրապետական ընտրատարածքից։ Լիազորությունների ժամկետը 5 տարի է։ Խորհրդարանի ստորին պալատի 63 տեղի համար պայքարել է 220 թեկնածու, այդ թվում՝ 65 ինքնաառաջադրվածներ։Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատի ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 85,3%։
Հանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ Տաջիկստանի՝ ընտրելու իրավունք ունեցող ավելի քան 5,5 միլիոն քաղաքացիներից քվեարկել է ավելի քան 4,7 միլիոնը:



