Որ փաթաթելու բան լինի. Զախարովան հումոր է արել «չաշխատող» պատժամիջոցների մասին

Եվրամիությունը նույնքան պատժամիջոցային փաթեթներ է ընդունելու, որքան երկիր կա ԵՄ կազմում, «որպեսզի փաթաթելու բան լինի», կատակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Փետրվարի 24-ին ԵՄ խորհուրդը անդամ երկրների ԱԳ նախարարների մակարդակով վերջնականապես հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը, որում ներառվել են ինչպես տնտեսական, այնպես էլ անհատական նոր սահմանափակումներ:

«Պատժամիջոցների 16-րդ փաթեթը հաստատելուց անմիջապես հետո Եվրամիությունը հայտարարեց 17-րդի մասին։ Նախկինում ես մտածում էի, որ այդ փաթեթները նրանք պարզապես հիմարաբար սարքում են Ռուսաստանի դեմ։ Բայց պատժամիջոցները չեն աշխատում, իսկ փաթեթներն ավելանում են, ընդ որում՝ Արևմտյան Եվրոպայում գործերը գնալով վատանում են։ Հետևյալ տրամաբանությունն եմ տեսնում. փաթեթները, հավանաբար, ԵՄ անդամ երկրների թվով են լինելու, որպեսզի փաթաթելու բան լինի»,-գրել է Զախարովան իր Telegram-ալիքում։

Տեսանյութեր

Լրահոս