Մեծամորի դպրոցականները հաղթել են միջազգային ակցիայում և կմեկնեն «Արտեկ»
Մեծամոր քաղաքի 10 դպրոցականներ հաղթել են «Արտեկի մարդիկ» միջազգային ակցիայում և ստացել «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնի ուղեգրեր։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսական տան մամուլի ծառայությունը:
Հաղթողները ուղեգրերը ստացել են Ռուսական տան կազմակերպչական աջակցությամբ:
Դպրոցականները հետազոտական աշխատանքներ են ներկայացրել «Արտեկի» պատմության, ինչպես նաև հայտնի ճամբարի հետ կապված մարդկանց մասին:
«Կարծում ենք, որ «Արտեկ» գնալը մեծ հնարավորություն է և անձնական զարգացման առումով կարևոր քայլ», – ասել են մասնակիցները:
Նշենք, որ «Արտեկի մարդիկ» ակցիան իրականացնում է «Կանենք միասին» ՀԿ–ն «Հնարավորությունների աշխարհ» դաշնային նախագծի շրջանակում:



