Բաժիններ՝

Հունգարիան արգելափակում է Ուկրաինայի համար ԵՄ ռազմական օգնության նոր փաթեթը

Հունգարիան արգելափակում է ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթը, գրում է Bild պարբերականը։

Ավելի վաղ ԵՄ արտաքին կապերի ծառայությունն Ուկրաինային առաջարկել էր լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել մոտ 6 միլիարդ եվրոյի չափով։ Ինչպես ԵՄ աղբյուրներից հայտնի է դարձել DPA-ին, 3,5 միլիարդ եվրո է անհրաժեշտ 1,5 միլիոն հրետանային արկերի մատակարարման համար, 500 միլիոն եվրո՝ հակաօդային պաշտպանության համակարգերի համար, ևս 2 միլիարդ եվրո՝ երկու ուկրաինական բրիգադների վերազինման և վերապատրաստման համար։

Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն նշել է, որ իր երկիրը ԵՄ բարձրաստիճան դիվանագետ Քայա Կալլասի նախաձեռնությունը բանակցություններում Կիևի դիրքերի ամրապնդման, այլ ոչ թե խաղաղության հասնելու նախաձեռնություն է համարում։ Հունգարիան չի աջակցի եվրոպացի հարկատուների գումարները պատերազմի երկարացման վրա ծախսելուն.

Սիյարտոն հայտարարել է նաև Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների երկարաձգման որոշումը հետաձգելու ցանկության մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս