ՀՀ իշխանությունները պարտավոր են սպառիչ պարզաբանումներ տալ. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բաքվի նոր պահա՞նջ, թե՞…

«Այս պահի դրությամբ խաղաղության համաձայնագրի 17 կետերից 15-ն է համաձայնեցված, չհամաձայնեցված երկու կետերից մեկը վերաբերում է Զանգեզուրի միջանցքի բացմանը, երկրորդ կետը տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ»,- ադրբեջանական Trend-ի փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը։

Այս հայտարարությունն առնվազն տարակուսելի է, որովհետև Իլհամ Ալիևը տարեվերջին պնդել էր, թե Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի տեքստում դեռևս չեն համաձայնեցրել միմյանց նկատմամբ միջազգային հայցերից ձեռնպահ մնալու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու մասին կետերը։

Արդյո՞ք Ասկերովը չի տիրապետում նյութին, թե՞ արմատապես փոխվել է խաղաղության պայմանագրի տեքստը:

Նման իրավիճակում Հայաստանի իշխանությունները պարտավոր են սպառիչ պարզաբանումներ տալ, մանավանդ, որ տեղեկատվության աղբյուրը ոչ թե ադրբեջանական ԶԼՄ կամ փորձագետ է, այլ բարձրաստիճան պաշտոնյա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728