
Արմավիրում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտվել
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները թմրանյութ ապօրինի պահելու վերաբերյալ ստացած առաջին օպերատիվ տվյալն իրացրին Մասիսի համայնքային ոստիկանների հետ համատեղ։ Մուսալեռ գյուղի իր տան մոտ 63-ամյա տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփանման զանգվածով երեք փաթեթ, ածխանման հետքերով երկու կաթուցիչ ու ծխամորճ։ Տղամարդը հայտնեց, որ կանեփից պատրաստած թմրանյութն իրենն է՝ անձնական օգտագործման համար։ Հայտնում են Ոստիկանությունից: