
Մենք բանակցություններ չենք վարելու ցանկացած գնով. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը բանակցություններ չի վարելու ցանկացած գնով, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։
«Նրանց թվում է, թե մեզ սպառնալով կարող են մեզ ստիպել անել այն, ինչ ուզում են: Մենք մարդ ենք և արժանապատվորեն բանակցություններ ենք վարում, բայց մտադիր չենք ենթարկվել ուժին»,- հավելել է նա:
Իրանի նախագահը հայտարարել է նաև. «Եթե տարածաշրջանի միլիարդավոր մահմեդականները եղբայրներ լինեին, ապա երկու միլիոն բնակչություն ունեցող ցեղասպան սիոնիստական ռեժիմը չէր կարողանա նման իրավիճակ ստեղծել մահմեդականների համար։ Մեզ բաժանեցին տարբեր էթնիկական և կրոնական խմբերի և հանեցին իրար դեմ։
Ոմանք վախենում են Իսրայելից, քանի որ նրան աջակցում է Ամերիկան, բայց մենք չենք վախենում և չենք վախենա, և դա վայել է մեր հասարակությանը»։