
Արագածոտնի մարզում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել

Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ Արթուր Հ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։