Զելենսկին հանդիպել է Թրամփի հատուկ ներկայացուցչի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 20-ին հանդիպել է Ուկրաինայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ։

Ինչպես հայտնում է UNIAN-ը, ամերիկյան կողմի խնդրանքով հանդիպման ձևաչափը չի ներառել հայտարարություններ կամ լրագրողների հարցեր։ Երկու քաղաքական գործիչներն էլ այս հանդիպման մանրամասները դեռ չեն հայտնել։

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Քիթ Քելլոգին Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին։ Նա պետք է պատասխանատու լիներ երկու երկրների նկատմամբ ամերիկյան քաղաքականության համակարգման և նրանց միջև խաղաղ բանակցությունների դյուրացման համար։

Փետրվարի 19-ին Քելլոգը պաշտոնական այցով ժամանել է Կիև։ Նա ասաց, որ իր առաքելության մի մասն ուկրաինական կողմին լսելն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728