
Ազգային անվտանգությունը չի կարելի զոհաբերել քաղաքական խաղերին ու նիկոլականների անհեռատեսությանը. Լևոն Նազարյան

Լևոն Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը կախված է քաղաքական ճիշտ որոշումներից։ Երբ ղեկավարությունը ձախողվում է՝ տուժում են սովորական քաղաքացիները՝ գործազրկությամբ, անվտանգության բացակայությամբ, անհույս ապագայով։
Բայց մենք այսպես չենք մնալու… Մենք պարտավոր ենք վերականգնել մեր երկիրը։
Հայ երիտասարդություն, Հայաստանի ապագան քոնն է։
Ո՛չ մեկին իրավունք չունենք վստահելու մեր հայրենիքը։ Մեր պետության ճակատագիրը կախված է մեր վճռականությունից։ Ազգային անվտանգությունը չի կարելի զոհաբերել քաղաքական խաղերին ու նիկոլականների անհեռատեսությանը։
Հայաստանի շահը պետք է լինի ամեն ինչից վեր, բայց Փաշինյանը շարունակում է անհասկանալի քայլեր ձեռնարկել՝ մեզ անընդհատ մեկուսացնելով ու թուլացնելով։
Ես Սերժ Սարգսյանի կառավարման տարիների Հայաստանն եմ հիմա երազում՝ ուժեղ, ինքնավստահ, հարգված ու պաշտպանված։ Մենք չենք կարող զուտ դիտորդի դերում մնալ, երբ մեր երկիրը թուլանում է ներսից։
Պետք է պահանջենք պատասխանատվություն, ուժեղ անվտանգություն, ազգային շահերի պաշտպանություն։
Ժամանակն է կանգնելու հանուն Հայաստանի»։