Բաժիններ՝

Մակրոնը երկրորդ հրատապ հանդիպումը կհրավիրի Ուկրաինայի և Եվրոպայում անվտանգության հարցերով քննարկման համար

ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեք օրվա ընթացքում ԵՄ առաջնորդների արդեն երկրորդ հրատապ հանդիպումը կհրավիրի Ուկրաինայի և Եվրոպայում անվտանգության հարցերի վերաբերյալ քննարկման համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Հրավիրված երկրների թվում են Նորվեգիան, Կանադան, Բալթյան երկրները, Չեխիան, Հունաստանը, Ֆինլանդիան, Ռումինիան, Շվեդիան և Բելգիան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Չեխիան, Ռումինիան և Սլովենիան վրդովված էին, որ իրենց առաջին հանդիպմանը չեն հրավիրել: Ընդ որում, Սլովենիան կրկին չկա ցուցակում, որը հրապարակել է գործակալությունը։

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած առաջին հանդիպումից հետո կոնկրետ որոշումներ չեն հայտարարվել, սակայն ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն հայտարարել են պաշտպանության ոլորտում ավելի շատ ներդրումներ կատարելու, ինչպես նաև Կիևին անվտանգության հուսալի երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս