![](/banners/BeFunky-design.jpg)
Կանադան դեմ է Ռուսաստան վերադարձին G7
![](https://168.am/wp-content/uploads/2023/04/7.jpeg)
Կանադայի կառավարությունը դեմ է, որ Ռուսաստանը վերադառնա G7 խումբ:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին, որն այժմ գտնվում է Բրյուսելում:
«Երբ խոսք գնաց Ռուսաստանին G7-ի կազմում ընդգրկելու առաջարկի մասին, ես ասացի՝ ոչ մի դեպքում»,- հայտարարել է Ժոլին։
Ըստ աղբյուրի՝ նա հստակեցրել է, որ այդ թեման քննարկել է իր եվրոպացի գործընկերների հետ ։